10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Ադրբեջանցի մրցավարները որակազրկվել են

Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) ցմահ որակազրել է Ադրբեջանը ներկայացնող մրցավարներ Շերզոդ Հասանովին եւ Արխիպ Մոլոտյագինին: Վերջիններս ֆինանսական միջոցներ ստանալու նպատակով մարզիկների նկատմամբ   դրսևորել են ոչ արհեստավարժ ու սուբյեկտիվ մոտեցում:

Անցած տարի Իսրայելում տեղի ունեցած «Ֆյուչերս» դասի մրցաշարում ադրբեջանցի մրցավարները բազմիցս օգտագործել են հետեւյալ մեխանիզմը. հանդիպման ընթացքում մրցավարները դիտավորյալ ուշ են փոխել հաշիվը livescoring-ի համակարգում, իսկ նրանց հանցակիցները տրիբունայում հասցրել են այդ ընթացքում կատարել երաշխավորված շահումով առցանց խաղադրույքներ:

Ադրբեջնացի մրցավարները նույն մեթոդը կիրառել են «Ֆյուչերս» դասի տարբեր մրցաշարերում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ