15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միայն շոկ. Հրապարակ

Անշուշտ, շատ լավ կլինի, որ մե­զանում դադարեցվեն փոքր ու միջին բիզնեսի չպահանջված ստուգումները` ձեռնարկատերերը շունչ քաշեն, կարո­ղանան կենտրոնանալ իրենց բիզնեսի վրա, ազատվեն հարկայինի մամլիչից: Իհարկե, բիզնես խլելը պետք է բա­ցառվի, իսկ նման փորձ անողները պետք է խստորեն պատժվեն: Նման հազարավոր օրինակներ գիտենք մենք, երբ մարդն անզոր է եղել մեր երկրի «հզորների» առաջ, եւ նրանից խլել Են իր եկամտաբեր բիզնեսը, որի վրա տարիների կյանք ու աշխատանք է դրել:

Հաճախ «խլելու» գործընթացը կազմակերպվել է էժան գնով վաճառք ստիպելու, երբեմն «փայ» մտնելու ճանապարհով: Եվ այդ միջնադար­յան մեթոդներն արմատախիլ անե­լու Կարեն Կարապետյանի փորձերը ոչ միայն ազնիվ են, ողջունելի, այլեւ արդարության հաստատմանն ուղղ­ված:

Անշուշտ, նաեւ շատ կարեւոր է, որ բիզնեսի հետ կապված հարցերն արագությամբ լուծվեն’ պետական ապարատն արագ արձագանքի ձեռ­նարկատերերի դիմումներին: Այդ առումով Արծվիկ Մինասյանին ու էկոնոմիկայի նախարարությանն ուղղված դիտողությունն էլ երեկվա կառավարության նիստում տեղին է: Բայց ամբողջ բանն այն է, որ այս փոքրիկ լուծումներն իրավիճակի ար­մատական փոփոխության հանգեց­նել չեն կարող:

Սրանք կայացած տն­տեսություն, բարեկեցիկ միջավայր, ազատ ու հավասար մրցակցային դաշտ ունեցող երկրների համար են, որոնք այնպիսի գլոբալ խնդիրներ չու­նեն իրենց առջեւ ծառացած, ինչպես Հայաստանը: Սրանք հացի խնդիր, փակ ճանապարհներ, երկիրը լքող քաղաքացի, ահռելի աղքատություն, զրո արտադրություն ունեցող երկրին բնորոշ լուծումներ չեն: Մեր երկրում այսօր արմատական, ոչ ստանդարտ, շոկային լուծումներ են հարկավոր, որը հենց կախարդական փայտիկի դեր կկատարի: Կոսմետիկ փոփոխություն­ներով, բիզնես միջավայրը փոքր-ինչ բարելավելով` իրավիճակը չես փրկի:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ