2016թ.-ի ընթացքում մայրաքաղաքում նախատեսված է կառուցել շուրջ 270 թեքահարթակ
Երևանը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ինչպես շինարարության ընթացքում, անպես էլ աշխատանքների ավարտից հետո, պատասխանատուներից բացի, կատարված աշխատանքին տեղում հետևում են շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անհատներ: Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրով մայրաքաղաքում ընդհանուր առմամբ նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային […]





































