ՀՀ-ը նոր Գլխավոր դատախազ ունի
Հայաստանի հանրապետությունը նոր Գլխավոր դատախազ ունի: Քիչ առաջ այս մասին խորհրդարանում նիստի ընթացքում հայտնեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Նա նշեց, որ արդեն Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ընտրությանը մասնակցել է 103 պատգամավոր, 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, իսկ կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 3-ը: Արթուր դավթյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, Ազգային ժողովին՝ խոստանալով արդարացնելով իր հանդեպ եղած վստահությունը:
ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանի օգտին 111 պատգամավորից 105-ն է կողմ քվեարկել, 4-՝ դեմ է եղել, իսկ 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Տիգրան ՀԱկոբյանը ևս շնորհակալություն հայտնեց ու ասաց. «Ես գնացի աշխատելու»: