17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախարարի պաշտոնակատարը նաիրիտցիներից ժամանակ խնդրեց

Կառավարության նիստի ավարտից հետո Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Յոլյանը զրուցել է  Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ:

Նախկին աշխատակիցների հարցերին պատասխանելու համար Յոլյանը  ժամանակ խնդրեց:

Լրագրողների հարցին, թե այս պահին կա քննարկում «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ, Լևոն Յոլյանն արձագանքեց .«Քննարկումներ կան և շարունակվում են:Մինչև սեպտեմբերի վերջ ինձ ժամանակ տվեք, և ես «Նաիրիտի» վերաբերյալ բոլոր հարցերին կպատասխանեմ: Չորս ընկերություն քննարկում է «Նաիրիտի» վերագործարկման հետ կապված տարբեր մանրամասներ, ընդամենը բանակցային գործընթացը չվնասելու նպատակով այս պահի դրությամբ մանրամասներ չեմ հայտնի»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ