15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Պարույրի աչքին առաջին հեղինակությունը Մարտիրոս Սարյանն էր»

Հայ արվեստի աշխարհում Պարույրի աչքին առաջին հեղինակությունը Մարտիրոս Սարյանն էր, որի ամենամեծ ավանդը համարում էր նկարչության ազգային ոճի, հայկական արմատների յուրացումը և արևելքի վրա նետված նոր հայացքը: Մեծ նկարչին պաշտում էր «հեռվից», այնպես, որ հանդգնություն էր համարում անգամ նրա հետ մտերմանալը:

Նկարչի որդին` Սարիկ Սարյանը, մի քանի անգամ, իմ ներկայությամբ, դիմել է Պարույրին` «Արի, հայրիկը թող նկարի քեզ»: Պարույրը, սակայն, խուսափում էր, ասելով, թե «դեռ ժամանակը չէ Վարպետի ժամանակը խլելու», «թող ուրիշները նկարվեն, ինքը կարող է սպասել իր հերթին», ինքը «Վարպետին կներկայանա այն օրը, երբ կատարած կլինի ծրագրերի գոնե մինիմումը»:

Պարույրը չունեցավ իր սարյանական դիմանակարը: Դրա փոխարեն ունեցավ Մ. Սարյանի ցավագին խոսքը ողբերգական մահվան առթիվ:

Սուրեն Աղաբաբյան «Դասականներ և ժամանակակիցներ»

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ