«Առաջին քայլերը վստահություն են ներշնչում»

«Շիրակ Թորոսյան «Կյանքն ու քաղաքականությունը ակնկալիքների ու իրողությունների համադրություն է: Ցանկացած փոփոխություն իր հետ ակնկալիքներ է բերում: Կարեն Կարապետյանի նշանակումից հետո էլ մեծ ակնկալիքներ ունենք», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Պատգամավորն ընդգծեց՝ վարչապետի առաջին քայլերը վստահություն են ներշնչում:
«Գազի ու հոսանքի գնի իջեցման մասին քննարկումը ևս շատ կարևոր էր: Դա գնահատելի է: Իսկ ԱԺ նիստի ընթացքում, ինչպես հայտնի է, նորանշանակ վարչապետն ասաց՝ ստվերային տնտեսությունները պետք է հարկային դաշտ բերվեն, քանի որ առանց դրա հնարավոր չէ հաջողությունների հասնել: Հուսանք՝ նորանշանակ վարչապետը և կառավարությունը շոշափելի հաջողությունների կհասնեն», – ասաց Շիրակ Թորոսյանը: