20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ապրիլի 2-ը կարող է շրջադարձային լինել»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարևորում է իշխանությունների հետ ստորագրված ԸՕ-ի վերաբերյալ համաձայնագիրը: «Բոլորս, կարծում եմ, ընդունում ենք, որ սա մեծ հաջողություն էր: Իշխանություններին պարտադրվեց մի անսպասելի բան, որ ոչ ոք չէր ակնկալում, որ նրանք կգնան այդ քայլին: 15 տարի այդ պահանջը դրված էր, բայց իշխանությունը դիմադրել է, և այն, ինչ կատարվեց սեպտեմբերի 13-ին, կարելի է համարել մեր քաղաքացիական-հասարակական, քաղաքական ուժերի հաղթանակը: Վերջապես իշխանությունները կատարեցին այդ պահանջը՝ առանց հղումներ տալու Վենետիկի հանձնաժողովին, ՍԴ-ի դատավճռին: Բոլորիս համար հասկանալի է, որ ընտրակեղծիքների ծավալը մոտ կես միլիոն ձայներով իշխանությունը հանձնեց»,-հայտարարեց Լ. Զուրաբյանը:

Ըստ նրա՝  կօգտվեն այդ հնարավորթյունից, թե ոչ, արդեն կախված է ժողովրդից, քաղաքական ուժերից, որոնք պետք է լինեն հետևողական: Այդ դեպքում, Զուրաբյանի խոսքով, 2017-ի ապրիլի 2-ը կարող է լինել շրջադարձային ժողովրդավարության հաստատման համար:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ