10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև […]

Ադրբեջանում հանրաքվեի նախնական արդյունքները

Նախօրեին Ադրբեջանում անցկացվել է երկրի Սահմանադրությունում փոփոխություն անցկացնելու մասին համաժողովրդական հանրաքվեն։ Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հրապարակել է նախնական արդյունքները։ Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն, ընտրողների 91,2 տոկոսը կողմ է քվեարկել երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց  7-ի երկարաձգելուն։ Ընտրողների մեծամասնությունն այո է ասել նաեւ նախագահի՝ խորհրդարանը լուծարելու, վաղաժամկետ ընտրություն անցկացնելու իրավունքին։ Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 69,7 տոկոսը։ […]

Հիասթափված. Հրապարակ

Այս օրերին շատ է քննարկվում՝ համաներում կլինի, թե ոչ։ Հանրության մի ստվար զանգված դրան է սպասում։ Երեք տարի է՝ Սերժ Սարգսյանը համաներում չի հայտարարել, սպասվում էր, որ այս տարի, Անկախության 25-ամյակի առթիվ, ՀՀ նախագահի հրամանով աննախադեպ մեծ ծավալի համաներում կշնորհվի, որը կտարածվի սովորականից ավելի շատ դատապարտյալների վրա։ Բայց անկախության տոնն անցավ, համաներման որոշում այդպես էլ […]

Ինչի մասին է լռում Կարեն Կարապետյանը. Ժամանակ

Վարպետի եւ նոր կառավարության թեման շարունակում է մնալ ակտիվ քննարկումների առարկա, ինչը հւսսարակության բնական արձագանքն է տեղի ունեցող փոփոխություններին կամ փոփոխությունների սպասումնեիի ձեւավորմանը, որոնք կարդարանան, թե ոչ՝ դեռ հարց է, ընդ որում՝ մեծ հարց։ Այն, որ առայժմ աշխատանքները ուղղված են առավելապես սպասումների ձեւավորմանն ու հեռու են քաղաքական պատասխանատվության աստիճանից՝ վկայում են մինչ այսօր տեղի ունեցող […]

«Deutsche Welle»-ն դատի է տվել Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարությանը

Գերմանական «Deutsche Welle» (DW) մեդիաընկերությունը Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարության դեմ հայց է ներկայացրել Անկարայի դատարան: Մեդիաընկերությունը պահանջում է վերադարձնել սպորտի և երիտասարդության նախարար Աքըֆ Չաղաթայ Քըլըչի հետ հարցազրույցի առգրավված տեսանյութը: Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը հիշեցնում է,, որ սեպտեմբերի 5-ին Անկարայում DW-ի «Conflict zone» հաղորդումը հյուրընկալել էր սպորտի և երիտասարդության նախարարին: Հաղորդման նկարահանումից հետո  նախարարի […]

Ձեռք մի տուր որբերի ունեցվածքին

Ամենեւին բան մի ասա անզգամի ականջին, որ նա չանարգի քո իմաստուն խոսքերը: Մի փոփոխիր վաղեմի սահմանների նշանները. եւ ձեռք մի տուր որբերի ունեցվածքին, որովհետեւ հզոր է նրանց պաշտպանը` Տերը, եւ նրանց դատը նա կպաշտպանի քո դեմ: Սիրտդ տուր խրատին, եւ ականջներդ պատրաստ պահիր իմաստության խոսքերը լսելու համար: Քո խրատը մի խնայիր երեխային, որովհետեւ եթե գավազանով […]

«Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ»

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ,հ եգնանքով և արհամարանքով լի ժպիտներ.  «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի […]

Զուսպ, էլեգանտ, անկրկնելի․ Ferragamo-ի ցուցադրությունը Միլանում /ֆոտոշարք/

Միլանում տեղի է ունեցել հանրահայտ Salvatore Ferragamo-ի նոր հավաքածուի ցուցադրությունը։ Հայտնի բրենդի ձեռագիրը, նոր նախշերն ու սեզոնի նորաձեւությունը՝ այս ամենը միախառնվել էին նոր հավաքածուի մեջ ու այն անչափ գրավիչ դարձրել։ Ինչպես միշտ զուսպ, սակայն էլեգանտ ու անկրկնելի՝ նորձեւության տանը հաջողվեց կրկին հիացնել բոլորին։   Ferragamo-ն նաեւ յուրօրինակ կոշիկների եւ պայուսակների հավաքածու է ներկայացրել։

Յուրաքանչյուրը, ով կանգնում է աղոթքի Աստծո առաջ

Կյանքում լինում են տարբեր շրջափուլեր. փոխվում է մարդկանց տրամադրությունը, նույնիսկ մարդիկ են փոխվում: Յուրաքանչյուրը, ով կանգնում է աղոթքի Աստծո առաջ, պետք է իր ռիթմը գտնի, իր ձեւը, թե ինչպես է իր սերն ու ուշադրությունն ընծայում Նրան, Ով ստեղծել է մեզ եւ պահում է Իր ձեռքերի մեջ: Ֆիլիպ Յանսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի