28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Հանգիստ թողեք ժողովրդին, պրոբլեմը, հարգելի՛ քաղաքական ուժեր, ձեր մեջ փնտրեք»

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԿԸՀ-ին և նախագահին մեծ նշանակություն չի տաիս և հորդորում է չգերագնահատել նրանց գործառույթը: Խորհրդարանում ԿԸՀ նախագահի և հանձնաժողովի անդամների ընտրության մասսին իր ելույթում նա շեշտեց, որ ով էլ լինի ԿԸԿ-ը նախագահ, միևնույնն է, ոչինչի չի փոխվելու այնքան ժամանակ, քանի դեռ երկրում ընտրական գործընթացների մասով խաղի կանոնները չեն փոխվել: «Եթե երկրում շարունակվում է գործել արտավոր ընտրական համակարգ և այդ համակարգի արատավորությունը գնալով հասցվում է ոսկերչական աստիճանի, ընտ էության, ում էլ դնենք այնտեղ անձեր մեծ առումով որևէ բան չի փոխվելու:

Այո՛, վերջին երկու ընտրությունները՝ Գյումրիում և Վանաձորում, հերթական անգամ ցույց տվեցին, որ ընտրական արատավոր համակարգը մեզանում որևէ շողում դեպի բնականոն ընթացք ցույց չի տալիս, միգուցե ընտրակեղծարարության մեխանիզմները շատ ավելի հանդարտվել են, իսկ սա խոսում է այն մասին, որ ընտրակեղծարարությունը կատարելագործվում է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նա հիշեց մի ասացվածք, այն է, երբ որ կկուն ինքը պրոբլեմ ունի, կարծում ,է թե բունն է փթաց, և շարունակեց ասել, թե որոշ քաղաքական ուժեր ընտրությունների կեղծման համար հասարակությանը մեղադրեցին հորդորեց հանգիստ թողնել ժողովրդին:

«Որոշ քաղաքական ուժեր ասում էին, որ ժողովուրդ, դու արժանի չես իրենց նման հզոր, ամբասիր քաղաքական, գաղափարական ուժերի, ժողովուրդ, դու ծախված ես, քեզ գնել են: Հանգիստ թողեք ժողովրդին, պրոբլեմը, հարգելի՛ քաղաքական ուժեր, ձեր մեջ փնտրեք: Այն քաղաքական ուժերը, ովքեր կարծում էին, որ բղավելով, հայհոյելով, անիծելով, ձեռի հետ մյուս ընդդիմադիր ուժերին վարկաբեկելով, կարողանալու են իրենց տեղը քաղաքական արևի տակ ապահովել, կարծում եմ՝ համոզվեցին, որ կուսակցաշինությունը կոնկրետ աշխատանք է»,-շարունակեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ