23 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լռակյաց պատգամավորների թիվն աճել է

ԱԺ նստաշրջանում պատգամավորների կեսից ավելի օրենսդրական քննարկումների ժամանակ ընդհանրապես ելույթ չեն ունեցել: Լռակյաց պատգամավորների թիվը 10-ով աճել է:   Այս մասին  լրագրողների հետ  հանդիպմանն ասաց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:   «131 պատգամավորից 77-ը ընդհանրապես մեկուսացած է և որևէ կապ չունի օրենսդրական քննարկումների հետ: Դրանք 53 ՀՀԿ-ական ու 24 ԲՀԿ-ական պատգամավորներն են»,-ասաց ծրագրի ղեկավարը: […]

Արմավիրում դանակահարվել են 4 հոգի

Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի հիվանդանոց նախորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին դանակահարված եւ գանգուղեղային տրավմա ունեցող 4 անձինք են տեղափոխվել: Հիվանդանոց տեղափոխված Նորակերտ գյուղի բնակիչներից 17-ամյա Հովհաննես Տաշչյանը կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր է ունեցել, 48-ամյա Սերժիկ Հակոբյանը՝ գանգուղեղային տրավմա, 29-ամյա Հովհաննես Եսայանը՝ գլխի ճակատային շրջանի կտրած վերքեր, Մեծամոր գյուղի բնակիչ, 33-ամյա Հակոբ Սարգսյանը՝ աջ ծնկի կտրած վերք եւ […]

ՓՄՁ-ների մոտ իրականացվող հսկողական աշխատանքները նվազել են

ՊԵԿ-ը համատարած ստուգումների իրականացման գործելաոճից անցում է կատարել ստուգումների թիրախային համակարգին: Այդ նպատակով կրճատվել է ստուգում իրականացնող աշխատակիցների քանակը, հարկային տեսչություններում ձևավորվել են առավել բանիմաց և փորձառու աշխատակիցների վերլուծական խմբեր՝ համապատասխան գործիքակազմով: «ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունը մշակել է իրական չափորոշիչներ, ինչի արդյունքում գրեթե նվազագույնի են հասնում ՓՄՁ-ների մոտ իրականացվող հսկողական աշխատանքները: 2016թ. 8 ամիսներին […]

Լիազորել են Վազգեն Սարգսյանին քննարկել համաներման հարցը ՀՀ նախագահի հետ

Ս. թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ` օրակարգային մի շարք հարցերով: Օրակարգի առաջին հարցը վերաբերել է ս.թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նորանշանակ ղեկավար Կարեն Կարապետյանի հետ Հանրային խորհրդի մի խումբ անդամների հանդիպմանը, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են Հայաստանի տնտեսությանն առնչվող բազմաթիվ հարցեր ու առաջարկներ, որոնք բազմիցս քննարկվել են […]

Ինչպես են քվեարկելու վանաձորցիրները. հարցման արդյունքները

Հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցումներ է արել «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչությունը: Սոց.հարցմանը մասնակցել  է 600 մարդ: «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ որպես քաղաքաի առաջնային խնդիրներ վանաձորցիչները նշել են ճանապարհների անբարեկարգ վիճակը, աշխատատեղերի բացակայությունը, աղբահանությունը, լուսավորությունը և այլն: Հաջորդ հարցը եղել է, թե արդյոք քաղաքացիները գոհ են […]

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կենսագրության մութ կետերը. դասընկերը բացահայտեց /ֆոտո/

«Դասարանում 9 հոգի էինք, նա միշտ առանձին էր»,-այսօր՝ սեպտեմբերի 30-ին  «Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կենսագրության մութ կետերը» թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց  Աթեշյանի դասընկերը՝Սահակ Աքքաշին: Աքքաշին  պատմեց, որ մի անգամ Աթեշյանի պահարանից թանկարժեք  Աստվածաշունչ են գտել, որը դասընկերոջ խոսքով՝ Աթեշյանը գողացել էր։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն էլ   տեղեկացրեց . «Սահակն ինձ պատմել է, […]

Ովքե՞ր են ամենահարուստ պատգամավորները

Ամենաշատ  դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը. վերջինս ունի  16,6 մլրդ դրամ, 34,3 մլն դոլար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փորձագետ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով 2015 թվականին պատգամավորների ստացած եկամուտներն ու դրամական միջոցները:   «Ընդ որում, Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները պակասել են  100 մլն դոլարով, բայց դա […]

Ադրբեջանում իրավիճակը կտրուկ փոխված է (վիդեո)

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը կարծում է, որ Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ երկրում լուրջ խնդիրներ կան, նախագահ Իլհամ Ալիևը վախենում է  չվերընտրվել և այդ պատճառով էլ այս փոփոխությունները կատարեց: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: «Ունենալով այսպիսի լուրջ խնդիրներ երկրի ներսում միառժամանակ Ադրբեջանը հավանաբար կհրաժարվի Ղարաբաղը «հետ վերադարձնելու» ցանկությունից կամ վերջին […]

Ես սթրեսի մեջ չընկա. Մոուրինյու

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն լրագրողների հետ խոսել է Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում «Զարյայի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին (1:0): «Մենք հանդիպման հաշիվը բացելու հնարավորություներ ունեինք դեռ  առաջին խաղակեսում: Պետք էր օգտագործել դրանք եւ այդ ժամանակ բոլորովին այլ խաղ կտեսնեինք: «Զարյան» կազմակերպված ֆուտբոլ էր խաղում: Մեզ համար հեշտ չէր, բայց հաղթանակն […]

Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել՝ բիզնես-դասի ուղեւորի պատճառով /վիդեո/

Կրասնոյարսկում այսօր հարկադիր վայրէջք է կատարել Պեկինից Մոսկվա թռչող ինքնաթիռը։ Պատճառը՝ բիզնես-դասի հարբած ուղեւորն էր։ Ինչպես պատմել են ներկաները, նա իրեն ոչ ադեկվատ է պահել, հայհոյել ու վեճ սկսել։ Ինքնաթիռի անձնակազմը Կրասնոյարսկում իջեցրել է ուղեւորին ու շարունակել ճանապարհն առանց նրա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի