19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արդյոք հնարավո՞ր է ՀՀ-ում ապրել նման կենսաթոշակներով

Խորհրդարանում  ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն անդրադարձավ կենսաթոշակների խնդրին՝ հայտնելով, որ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հարյուրավոր հանդիպումներ են ունեցել, և այդ հանդիպումներում ամենաշատ տրվող հարցը հետևյալն է. «Արդյոք հնարավո՞ր է ՀՀ-ում ապրել նման կենսաթոշակներով»,-ասաց Զուրաբյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակը 14.000 դրամ է: Զուրաբյանը հիշեցրեց նաև Ֆինանսների նախարարի հայտարարությունն այն մասին, որ առաջիկա ամիսներին կենսաթոշակների բարձրացում չի սպասվում՝ հավելելով, որ սրանով կառավարությունը «հայտարարում է կապիտուլյացիայի մասին».

«463.000 թոշակառուներն ի՞նչ հեռանկար կարող են ունենալ ձեր կառավարության պաշտոնավարման ժամանակ»,-հարցրեց Զուրաբյանը: Հարցին պատասխանեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ հիշեցնելով, որ սոցիալական ուղղության ծախսերը կազմում են բյուջեի ծախսերի ծուրջ 30 տոկոսը. «Վերջին տարիներին սոցիալական ոլորտին ուղղված ծախսերը գնալով ավելացել են: Այո, դուք ճիշտ եք, 2017-ի բյուջեում կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ, այն պայմանավորված է այսօրվա իրողություններով ու առաջնահերթ խնդիրներով»,-ասաց Ասատրյանը: Պատասխանը չբավարարեց պատգամավորին, և նա արձագանքեց. «Անկեղծորեն պետք է ասեմ, որ ձեր ասածից կարելի է արձանագրել հետեւյալը՝ կենսաթոշակառուների մոտ ոչ մի հեռանկար չի կարող լինել այս կառավարությունից, և կառավարությունը դրա մասին հայտարարում է»,-ասաց Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ