01 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանը քո համար ռեստորա՞ն է ». գրողը արձագանքեց Լևոն Շարաֆյանին

«Այսօր, ցանկացած մարդ անկախ իր հնչեղ ազգանունից , անկախ նրանից կռվել է թե չի կռվել այս երկրի համար, իրավունք չունի հայոց բանակին ներքին պառակտման կոչեր անել և երկրում անկայուն, տարերային իրավիճակ ստեղծել: Ինձ համար այդպիսի մարդը դավաճան է, ազգանունը Սեֆիլյան լինի թե Բեգլարյան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս […]

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ուրուգվահայ համայնքային կառույցների հետ

Աշխատանքային այցով Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 8-ին այցելել է Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակ եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհել: Նույն օրը հայ խորհրդարանականներն այցելել են Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու առաջնորդարան, հանդիպել […]

Ոչ մի շրթներկ․ հնդկուհիներին արգելել են աղջիկ լինել

Հնդկաստանի քոլեջներից մեկում նոր կանոններ են մտցրել, որոնցով արգելում են աղջիկներին ամեն ինչ՝ օգտվել կոսմետիկայից, շփվել տղաների հետ, մի խոսքով՝ աղջիկ լինել, հայտնում է Daily Mail-ը։ Աղջիկներին արգելվում է մազերը գեղեցիկ հարդարել կամ ուսերին թողնել։ Արգելել են մատնահարդարում անել, շպարվել եւ անգամ շպարի պարագաներ ունենալ պայուսակում։ Եւս մի քանի տարօրինակ արգելք՝ արգելել են ուսումնական հաստատության […]

Պարանոցից պոկել ու հափշտակել է ոսկե շղթան

Օգոստոսի 28-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Սվետլանա Գ.-ի պարանոցի ոսկյա շղթան քաշել-պոկելու միջոցով հափշտակելու մասին: Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների և ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 19.50-ին, 1986 թ. ծնված Հակոբ Խ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:

Չկարողացան մաքրել «ավգյան ախոռները»

  «Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը չկարողացան մաքրել «ավգյան ախոռները» , իսկ հիմա ժողովուրդը մեծ սպասումներ ունիԿարեն Կարապետյանից: Նա հասարակության կողմից ընդունվում է որպես առաջադեմ հայացքներ ունեցող մարդ», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Քաղաքագետն ընդգծեց՝ ոչ միայն քաղաքացիները, այլև նախագահը մեծ սպասելիքներ ունի Կարեն Կարապետյանից: «Բավականին մեծ խնդիրներ կան տնտեսության մեջ ու […]

Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի թրեյլերը համացանցում է

Համացանցում է հայտնվել Հայոց ցեղասպանությանն առնչվող «Խոստումը» ֆիլմի թրեյլերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին Տորոնտոյի միջազգայինկինոփառատոնի ժամանակ: Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմը նկարահանում է «Survival Pictures» կինոընկերությունը: Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ «Խոստումը» կցուցադրվի սեպտեմբերի 11-ին` որպես փառատոնի […]

Հիմնադիր խորհրդարանի նախկին անդամը հրաժարվել է ՄԻԵԴ դիմելուց

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժեց վարույթ ընդունել «Հիմնադիր խորհրդարանի» Լոռու մարզի նախկին համակարգող Հովհաննես Ղազարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների շրջանակում 2015 թ. ապրիլին նրա բնակարանում և տիրապետության տակ գտնվող գրասենյակում իրականացված խուզարկությունների և նրան ապօրինի բերման ենթարկելու գործով վճռաբեկ […]

Հասարակական խորհրդի նիստում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում պատրաստված օրենքների նախագծերը

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում պատրաստված օրենքների նախագծերի  քննարկմանը: Արփինե Հովհաննիսյանը ողջունել է ներկաներին և ընդգծել նոր ձևավորված հասարակական խորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերի կարևորությունը: Նրա խոսքով՝ նիստի նպատակը մեկն է՝ նախքան  օրենսդրական նախաձեռնությունները Կառավարություն […]

Ինչ փոխեց ապրիլյան պատերազմը

«Ինչ որ բան փոխվել է, մոտեցումներ ու տարբեր հարցերի վերաբերյալ գիտակցումն է փոխվել, տարբերորոշումներ այլ ձևով են կայացվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին  գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը` պատասխանելով հարցին, թե ապրիլյան քառօրյա պատերազմից հետո արդյոք պաշտպանության ոլորտում զգալի փոփոխություններ եղել են, թե ոչ: «Առաջնագծում, ընդհանրապես եթե նայենք մոտեցումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի