21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Քաղաքական վերմակով ծածկում են»

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
Հալեպահայերի զոհվելու կապակցությամբ խոհանոցային մակարդակի մեկնաբանություններ անողները պետք է իմանան, որ Հալեպը բաժանված է երկու մասի՝ Արևելյան և Արևմտյան: Առաջինն այսպես կոչված ապստամբների վերահսկողության տակ է, երկրորդը՝ կառավարական զորքերի: Օդից ռմբակոծվում և հողին է հավասարեցվում Արևմտյան Հալեպը, որտեղ քրիստոնյաների, մանավանդ հայերի ներկայությունը մոտեցել է զրոյի: Օդից ռմբակոծում են սիրիական և ռուսական ավիացիան: Իր հերթին ցամաքից՝ Արևելյան Հալեպից Արևմտյան Հալեպը հրթիռակոծում են ահաբեկչական կազմակերպությունները, որի զոհն էլ դառնում են Հայաստանի կողմից լքված մեր հալեպահայ հայրենակիցները, որոնց գերակշիռ մասը հենց Արևելյան հատվածում է բնակվում:
Հայերի սպանության մեջ նախքան որևէ օդուժի մեղադրելը անհրաժեշտ է հասկանալ, որ այդ ողբերգությունում նախևառաջ մեղավոր են հենց այսպես կոչված ապստամբները, որոնց գերակշիռ մասը իսլամիստներ են:
 
Ամեն բան քաղաքական մեկ վերմակով ծածկելը ոչ միայն պրոֆեսիոնալիզմ չէ, այլև մեծապես անարդար է՝ հատկապես մեր զոհված հայրենակիցների հիշատակի հանդեպ:
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ