04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանցիները լավ հասկացան, որ իրանք լավ կանաչի կարան ծախեն. Սեյրան Սարոյան (վիդեո)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը կարծում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամուն զիջված հողերը վերադարձվելու են. «Կարճ է տևելու դա: Էտի պատերամ չէր, պատերամի ժամանակ ռայոններ ես գրավում, գյուղեր ես գրավում, այս դաշտի կեսը քեզի, այս դաշտի կեսը՝ ինձի, էտի եղա՞վ պատերազմ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ըստ նրա՝ եթե պատերամ սկսվեց, հայոց Զինված ուժերը շատ լավ էլ գիտեն՝ ինչպես անել, որ հաղթանակի հասնեն: Իսկ կսկվի՞ պատերազմ հարցին, գեներելի պատասխանը եղավ՝ «Աստված չանի: Կասկածներ չկան: Ադրբեջանցին մտածում է, որ այսքան տարիների ընթացքում ինքը զենք-զինամթերք է առել: Էն որ սև գծեր են քաշում դեմքներին, սաղ ռեմբո են արդեն, էս ապրիլյան պատերազմին իրենք լավ հասկացան, որ իրանք լավ կանաչի կարան ծախեն»:

Հարցին, թե մեր իսկանդերներից իրենք վախեցան, պատգամավորն ասաց. «Մեր իսկանդերներից մենք ենք վախում, իրենք ոնց կարանք չվախենան»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ