29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեխաների 40 տոկոսը տարրական կրթության հնարավորություն չունեն

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակված տվյալների, տարրական կրթության հնարավորություն չունեցող երեխաների ամենաբարձր ցուցանիշներ ունեցող 10 երկրներում յուրաքանչյուր 5 երեխայից 2-ը, այն է՝ 18 միլիոն երեխա, դպրոց չի հաճախում: Լիբերիայում է ապրում դպրոց չհաճախող երեխաների ամենաստվար զանգվածը, ուր տարրական դպրոցի տարիքի երեխաների գրեթե երկու երրորդը դպրոց չի հաճախում: Երկրորդ տեղում է Հարավային Սուդանը, որտեղ երեխաների 59 տոկոսը […]

Խաղաղություն և հպարտություն /վիդեո/

Երգ ու պարով, բարեմաղթանքներով և նաև ուրախության արցունքներով մեկնարկեց Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի սեպտեմբերի 1-ը: Դպրոցի տնօրեն Հայկանուշ Հովհաննիսյանը բարի գալուստ մաղթեց առաջին դասարանցիներին և նշեց, որ այս տարի դասարաններ են ավելացել, ինչը գովելի է: «Ավարտել է մեկ 9-րդ դասարան և ձևավորվել է 3 առաջին դասարան շուրջ 100 աշակերտներով»,-ընդգծեց տնօրենը: «Իմ տրամադրությունը ինչպես միշտ […]

Ավտովթար Երևան-Արտաշատ ավտոճանապարհին․ երիտասարդը մահացել է

Սեպտեմբերի 1-ին, ժամը 00.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթափ գյուղի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 3-րդ կմ-ին «BMW-520» մակնիշի 34 FM 520 պետհամարանիշով (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել […]

Գիտելիքը դարձել է աշխարհի ամենահզոր զենքն ու գործիքը

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, ուսուցիչներ ու ծնողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: Եթե նախկինում կարևոր էր կրթություն քարոզելը, ապա 21-րդ դարում այլևս դրանում ոչ ոք չի կասկածում: Գիտելիքը դարձել է աշխարհի ամենահզոր զենքն ու գործիքը յուրաքանչյուր անհատի և հասարակության համար: Հայաստանում դրա […]

Կրթությունն ու իմացությունը Աստծուց տրված բարիք են

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում դպրոցահասակ և ուսանող Մեր բոլոր զավակներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր պատասխանատուներին: Օրվա խորհուրդը արտահայտում է մեր ժողովրդի ձգտումն ու սերը գիտության ու լուսավորության հանդեպ, որը […]

Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի մեկը հիշարժան է և անմոռանալի

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Գիտելիքի օրվա կապակցությամբ Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի մեկը հիշարժան է և անմոռանալի: Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում  այսօր տրվում է նոր ուսումնական տարվա մեկնարկն ու հազարավոր դպրոցականներ և ուսանողներ հուզմունքով […]

Դասերից էլ եմ փախել… երբ նախարարն աշակերտ էր (վիդեո)

«Չկա ընտանիք, որ այսօր ուրախ չլինի և ցանկանում եմ, որ Սեպտեմբերի 1-ը մեզ միավորող օր լինի, խաղաղության օր լինի, յուրաքանչյուրը կարողանա իր գիտելիքներն ավելացնել՝ ի ամրապնդումն մեր հայրենիքի»,-այսօր Երևանի թիվ 114 ավագ դպրոցում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարն ավելի լավ է հիշում, թե ինչ զգացողություններ ունեցավ, երբ իր երեխան […]

Ինչպիսի՞ն է եղել Միքայել Մելքումյանի առաջին սեպտեմբերի մեկը

‹‹Սեպտեմբերի մեկը տոնական, սպասումներով լի օր է: Ես երկու դուստր ունեմ և մի տղա: Փոքր դուստրս դպրոց է հաճախում, չորրորդ դասարանում է սովորում: Երեկվանից նախապես ծաղկեփունջը գնել էի: Բայց քանի որ այսօր զբաղված էի, չկարողացա աղջկաս դպրոց ուղեկցել. մայրիկն ուղեկցեց դպրոց››, – անդրադառնալով Գիտելիքի օրվան՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Միքայել Մելքումյանը: Պատգամավորը վերհիշեց իր համար […]

Անկեղծորեն երջանիկ եմ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2015-2016 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2016թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկականև հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին: Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որից հետո արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ շրջանավարտներն […]

Ադամ Սահակյան` ներկա … (ֆոտո, վիդեո)

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից Ադամ Սահակյանի անվամբ այսօր դասարան բացվեց Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում: Դասասենյակն ամբողջությամբ պատված է Ադամի լուսանկարներով, նրան նվիրված տողերով, որոնք ասում են, որ հաճախ բացակաները ավելի ներկա են: ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Երիտասարդական Հանրություն և Հիմնադրամ (YSF) կազմակերպության ատենապետուհի Ադրինե Բանդարյանը նշեց, որ բոլոր հայերիս պարտականությունն է ինչ-որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված