29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հերոսի մայրը չի զղջում որդու դաստիարակության համար (վիդեո)

Քառօրյա պատերազմում զոհված հերոս Ադամ Սահակյանը շատ էր սիրում սովորել, դպրոցում լավագույն աշակերտներից մեկն է եղել: Այսօր թիվ 114 դպրոցում, որտեղ սովորել է Ադամը և որտեղ բացվեց նրա անվան լսարան, այս մասին հիշեցին ու լրագրողների հետ կիսվեցին նրա մայրն ու ուսուցիչները: Մոր Գայանե Անտոնյանի ներկայացմամբ Ադամը բանակ գնալիս հպարտությամբ ու հուզմունքով էր լի: Դիտարկմանը, թե որդին […]

Չարաշահում էի ուսուցիչներիս վստահությունը. Մարգարիտ Եսայան

‹‹Իմ առաջին սեպտեմբերի մեկն, անշուշտ, հիշում եմ: Երբ առաջին անգամ դպրոց պիտի գնայի, մայրս բացատրեց, որ հարկավոր է հագնել սպիտակ վերնաշապիկ և սև կիսաշրջազգեստ: Պիտի ասեմ՝  մի քիչ կամակոր երեխա էի: Եվ ստացվեց այնպես, որ ես դպրոց գնացի վարդագույն հագուստով ու, արդյունքում, ես բոլորից  տարբերվում էի:  Երբ առաջին դասարանցիներին շարք էին կանգնեցնում, ինձ վերջերում կանգնեցրին, […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և առանձնակի կարևորել խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Ընդգծելով, որ Հայաստանում Բելգիան ավանդաբար ընկալվում է որպես բարեկամ և վստահելի գործընկեր, ում հետ հարաբերությունները հիմնված են պատմական ջերմ […]

Երևան-Մոսկվա ավտոբուսի ուղևորը ընկել է Դեբեդ գետի ափամերձ տարածք

Սեպտեմբերի 1-ին, ժամը 02.15-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղու սկզբնամասում՝ դատարանի դիմաց, Երևան-Մոսկվա ավտոբուսի ուղևորը ընկել է Դեբեդ գետի ափամերձ տարածք, որտեղից չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները  1977 թ. ծնված Օ. Հ.-ին (ՌԴ բնակիչ), դուրս են բերել ձորից (մոտ 12 […]

Դատապարտյալը մեղադրել է ՔԿՀ աշխատակցին՝ իր նկատմամբ բռնություն կիրառելու մեջ

ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ց.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի մայիսի 28-ին նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողը պահանջել է հանձնել բջջային հեռախոսը, որից ինքը հրաժարվել է՝ փորձելով այն պատուհանից դուրս նետել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից   հայտնում են, որ այդ պատճառով հիշյալ ծառայողը ոլորել է թեւերը եւ բռնություն կիրառել իր […]

ԲՀԿ անդամը խախտել է կուսակցության որոշումը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) Մասիսի տարածքային խորհուրդը երեկ կայացած նիստի ժամանակ որոշել է Կարապետ Օհանյանին հեռացնել կուսակցության Մասիսի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնից և ԲՀԿ շարքերից: ԲՀԿ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ խորհրդի որոշման մեջ նշված է, որ Օհանյանը, խախտելով կուսակցության որոշումը, օգոստոսի 31-ի առավոտյան ինքնաբացարկ է ներկայացրել սեպտեմբերի 18-ին կայանալիք Մասիսի քաղաքապետի ընտրությունից:

Տարոն Մարգարյանն առաջին դասարան է ուղեկցել որդուն

Գիտելիքի և դպրության օրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտանիքի անդամների հետ միասին  առաջին դասարան է ուղեկցել որդուն՝ Մուշեղին: Երևանի թիվ 177 դպրոցը հերթական անգամ իր հյուրընկալ դռներն է բացել առաջին դասարանցիների առջև: Դպրոցի բակում կազմակերպված միջոցառումից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի հետ միասին շրջել […]

Ըմբիշ Էդգար Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Ֆրանսիայի Մակոն քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը մրցագորգ էին դուրս եկել 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: 120 կգ քաշային Էդգար Խաչատյանը դարձավ երիտասարդական աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել էր բելառուսցի մարզիկին: Այնուհետև 1:10 հաշվով զիջել էր […]

Կմտածենք, միջոցների մասին կհայտնենք. վարչապետը` թոռնուհու ուսման վարձից (վիդեո)

Ինչպես արդեն նշել ենք, այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը թոռնուհուն ուղեկցեց առաջին դասարան դեպի «Շիրակացի» կրթահամալիր: Հարցին, թե ինչու որոշեց իր թոռնիկին հենց այս դպրոցն ուղարկել, նա ասաց. «Քանի որ իր մայրիկն այս դպրոցում է սովորել, դրա համար որոշեցինք իրեն էլ այս դպրոցը բերել»: Լրագրողներից մեկի նկատառմանը, թե այս կրթահամալիրի վարձը բավական բարձր է՝ մեկ միլիոնից […]

Մի կոտրեք

Շնորհավորում եմ գիտության օրվա և ուսումնական տարին մեկնարկելու առթիվ, մաղթում լուրջ առաջընթաց: Իսկ հիմա մի խորհուրդ ծնողներին (պապիկի կարգավիճակով)՝ թույլ տվեք, որպեսզի Ձեր երեխաները հնարավորինս արագ ու հիմնավոր կայանան, այդչափ «հոգատար» լինելը, թաթիկից բռնած ամենուր ուղեկցելը կկոտրի Ձեր երեխային, կզրկի ինքնուրույնությունից: Մի՞թե կարելի է իրավագիտության ֆակուլտետ ընդունված ուսանողին ուղեկցել համալսարան ու սպասել միջանցքում՝ իբր թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված