«Հինգշաբթի կկարեմ բերանս…»
Օրեր առաջ Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Երանոսյանն աշխատանքից ազատվելու պատճառով դիմել էր ծայրահեղ քայլի, հայտարարել էր հացադուլ և կարել էր շրթունքները:
Արմեն Երանոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր , որ ինքն աշխատել է Վարդենիսի ոսկու հանքավայրում՝ որպես փականագործ և իրեն անհիմն կերպով ազատել են աշխատանքից, իսկ նա մեծ վարկ է վերցրել, որը չի կարողանում վճարել և ի նշան բողոքի՝ Կառավարության դիմաց կարել էր իր բերանը՝ պահանջելով վերականգնել իր աշխատանք:
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հորդորեցին քանդել կարերը ու սպասել վարչապետի պատասխանին: Այս պահին լավ եմ, գտնվում եմ տանը՝ Վարդենիսում: Վարչապետը իմ նամակին դեռ չի պատասխանել ու ես պատրաստվում եմ՝ հինգշաբթի նորից կարել բերանս: Ես մինչև վերջ պայքարելու եմ, որովհետև ուզում եմ ընտանիք կազմել ու երեխաներ ունենալ: Դրա համար ինձ աշխատանք է պետք: Ես իմ բահն եմ ուզում ընդամենը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երանոսյանը: