40 միլիոնանոց հարսի շոր ու այլ ճոխություններ․ հերթական շքեղ հարսանիքը /ֆոտոշարք/
Մոսկվայում հերթական շքեղ հարսանիքն է տեղի ունեցել։ Շաբաթ օրն իր դստերն է ամուսնացրել ազգությամբ տաջիկ գործարար Իլխոմ Շոկիրովը։
Հարսանիքը տեղի է ունեցելՄոսկվայի հեղինակավոր Radisson Royal հյուրանոցում։ Նորապսակների՝ Մադինայի եւ Սադորի մասին շատ բան հայտնի չէ։ Հարսանիքին 900 հյուր է ներկա եղել, սրահն ամբողջովին զարդարված է եղել բնական ծաղիկներով։
Հարսանիքի հյուրերին ամենից շատ տպավորել է Մադինայի շքեղ հարսանեկան զգեստը՝ բրիտանացի հայտնի դիզայներ Ralph & Russo-ից։
Հարսանիքը վարել է հայտնի հաղորդավար Իվան Ուրգանտը։
Ելույթ են ունեցել Ֆիլիպ Կիրկորովը, Ստաս Միխայլովը, Լեոնիդ Ագուտինն ու Սոսո Պավլիաշվիլին։
Եվ մեկ շքեղություն հարսանիքին եղել է հասրանեկան տորթը, այն մի քանի հարյուր հազար ռուբլի է արժեցել։
Նշենք, որ Իլհամ Շոկիրովը «Գրանդ» հյուրանոցի տնօրենն է Տաշքենդում եւ Մոսկվայում եւս մի քանի հյուրանոցներ ունի։