Նա քեզ չի թողնի
«Եվ ահա ես քեզ հետ եմ, և ամեն տեղ՝ ուր որ գնաս՝ քեզ կպահեմ և քեզ այս երկիրը կդարձնեմ, որովհետև քեզ չեմ թողնի մինչև որ կատարեմ այն՝ ինչ որ քեզ ասել եմ» (Ծննդոց 28.15):
«Եվ կբնակվեմ Իսրայելի որդկանց մեջ և իմ Իսրայել ժողովուրդս չեմ թողնի» (Գ Թագավորաց 6.13):
«Ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ» (Հովհաննես 14.18):
«Վարքն առանց արծաթասիրության լինի. բավական համարեցեք այն, որ ձեռքներումդ ունեք, որովհետև ինքն ասաց, թէ չեմ թողնի քեզ և երեսից չեմ գցի» (Եբրայեցիս 13.5):
«Պանդուխտ եղիր այս երկրի մեջ, և ես քեզ հետ կլինեմ և քեզ կօրհնեմ, որովհետև քեզ և քո սերնդին եմ տալու բոլոր այս երկիրները և կհաստատեմ այն երդումը, որ երդվեցի քո հայր Աբրահամին» (Ծննդոց 26.3):
«Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ» (Ծննդոց 26.24):
«Դարձիր քո հայրենիքը և քո ծննդյան երկիրը, և ես քեզ հետ կլինեմ» (Ծննդոց 31.3):
«Երբ որ քո թշնամիների դեմ դուրս գաս պատերազմի և տեսնես ձիեր և կառքեր՝ քեզանից շատ մի ժողովուրդ, նրանցից չվախենաս, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է, որ քեզ եգիպտացիների երկրիցը հանեց» (Բ Օրինաց 20.1):
«Ուժովացեք և քաջ եղեք, մի վախենաք և նրանց երեսիցը մի զարհուրեք, որովհետև քո Տեր Աստվածն ինքն է քեզ հետ գնում. նա քեզ չի թողնի և քեզ չի ձգի» (Բ Օրինաց 31.6):
«Եվ քո առաջից գնացողը նույն ինքը Տերն է, նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողնի և քեզ չի ձգի. մի վախենա և մի զարհուրիր» (Բ Օրինաց 31.8):
«Հիմա, իմ որդյակ, Տերը քեզ հետ լինի, և դու հաջողություն գտնես և շինես քո Տեր Աստծո տունը, ինչպես որ նա ասել է քեզ համար» (Ա Մնացորդաց 22.11):
«Եվ Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. զորացիր, քաջասիրտ եղիր և կատարիր, մի վախեցիր և մի զարհուրիր, որովհետև իմ Աստված՝ Տեր Աստվածը քեզ հետ է. Նա քեզ չի թողնի և քեզ չի ձգի, մինչև Տիրոջ տան ծառայության բոլոր գործերը լրացնելը» (Ա Մնացորդաց 28.20):
«Երբ որ ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, և եթե գետերովը՝ նրանք քեզ չեն ողողի, երբ որ գնաս կրակի միջովը, չես այրվի, և բոցը քեզ պիտի չվառի» (Եսայի 43:2 )։
«Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ. քո սերունդը արևելքից եմ բերելու, և ես արևմուտքիցը ժողովելու եմ քեզ» (Եսայի 43:5)։
«Մի՛ վախեցիր նրանց երեսիցը, որովհետև ես քեզ հետ եմ, որ քեզ ազատեմ, ասում է Տերը» (Երեմիա 1.8):
«Եվ նրանք կպատերազմեն քեզ դեմ, բայց քեզ չեն հաղթի, որովհետև ես քեզ հետ եմ, ասում է Տերը, որ քեզ փրկեմ» (Երեմիա 1:19):
«Որովհետև ես քեզ հետ եմ, և ոչ ոք քեզ դեմ չի կենա՝ քեզ վնասելու, որովհետև ես շատ ժողովուրդ ունեմ այս քաղաքումը» (Գործք Առաքելոց 18:10):
«Եվ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհքի վերջը։ Ամեն» (Մաթևոս 28.20):