«Մենք քեզ երբեք չենք մոռանում»
«Ծնունդդ շնորհավոր բարի մարդ Մենք քեզ երբեք չենք մոռանում»-սոցցանցում գրել է դերասան Գրիգոր Դանիելյանը` հիշելով հայտնի ու սիրված շոումեն Մարկ Սաղաթելյանին, ում ծննդյան օրն է այսօր: Մարկն այսօր կդառնար 45 տարեկան:
«Ծնունդդ շնորհավոր բարի մարդ Մենք քեզ երբեք չենք մոռանում»-սոցցանցում գրել է դերասան Գրիգոր Դանիելյանը` հիշելով հայտնի ու սիրված շոումեն Մարկ Սաղաթելյանին, ում ծննդյան օրն է այսօր: Մարկն այսօր կդառնար 45 տարեկան:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի գլխավոր թեման եղել է Սիրիայի հարցը: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ Կողմերը քննարկել են Սիրիայում հումանիտար օգնության ավելացման և կրակի դադարեցման հարցերը, ինչպես նաև ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու ջանքերը: Իր հերթին Լավրովը իր անհանգստությունն է հայտնել թուրքական զորքերի […]
Օգոստոսի 31-ին, ժամը 4.30-ի սահմաններում, Նոյեմբերյան-Պտղավան ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես Բենց»-ի վարորդը՝ 1988 թ. ծնված Վլադիմիր Դալլաքյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը տեղափոխվելու է: Հարցը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել ՀՀ քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 11-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: Աշխատանքային օրը լինելու է սեպտեմբերի 17-ը:
‹‹Ես սեպտեմբերի մեկին շատ դժվարությամբ եմ դպրոց գնացել: Ծնողներս ուսուցիչ էին: Ինձ համեզեցին, որ դպրոց գնամ: Հիշում եմ՝ ասում էի դպրոց չեմ գնա, քանի որ բոլոր տառերը չգիտեմ, գրել-կարդալ էլ չգիտեմ: Ես մտածում էի, որ դպրոց գնացողը պիտի գրագետ լիներ: Այդպես, շատ դժվարությամբ մայրս ինձ դպրոց տարավ: Հետո, հաջորդ օրերին հասկացա, որ իմ վիճակը մյուսների […]
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներն ձևավորված ավանդույթի համաձայն այսօր այցելեցին Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոց: Առաջին դասարանցիներին փոխանցեցին պարագաներ և խաղալիքներ, շնորհավորեցին ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս կրթական հաստատությունում սովորում են տեսողական խնդիրներ ունեցող երեխաներ ոչ միայն մայրաքաղաքից, այլև հանրապետության հեռավոր մարզերից: Դպրոցը միակն է, որտեղ ուսումն իրականացվում է «Բրալյան» […]
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունն ու երկխոսության զարգացումը, ինչը, ըստ նրա, նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը: Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի […]
Աղավնաձորցիներին մթերված խաղողի դիմաց պարտք ունեցող «Վեդի Ալկո» ընկերության տնօրենն այսօր՝ սեպտեմբերի 1-ին խոստացել է հանդիպել աղավնաձորցիներին: Այս մասին Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեց Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 10 ամիս առաջ մթերված խաղողի դիմաց գումարը չստացած աղավնաձորցիներն այսօր բողոքի ակցիա են արել՝ երեխաներին դպրոց չուղարկելով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 2-3-ը շրջանների զգալի մասում, 4-6-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-3-ը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև փոքր-ինչ կբարձրանա: Երևանում` Սեպտեմբերի 2-3-ի երեկոյան ժամերին հնարավոր է […]