11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Կոալիցիա չեմ մտնի եւ իմ ժողովրդին հուսախաբ չեմ անի»

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն, ինչպես հայտնի է, օրեր  առաջ հայտարարել է քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին: Այժմ հանրությանը հետաքրքրում է մի հարց. Ծառուկյանը  ընդդիմադի՞ր դաշտում է հանդես գալու, թե՞ ոչ:

Այսօր  Խանջյան փողոցում սպրոտային կոմպլեքսի բացման արարողությունցի առաջ  լրագրողներն այս հարցը տվեցին Ծառուկյանին:

«Ես եկել եմ, ոչ թե որովհետեւ անձնական շահ, խնդիր ունեմ, այլ իմ ժողովրդի կողքին լինեմ: Որը օգուտ կլինի երկրի ժողովրդին, ես էդպես էլ անելու եմ: Իմ եղած ժամանակահատվածում, որ քաղաքականության մեջ եղել եմ, ոչ մի տեղ չի եղել, որ իմ ժողովրդին հակառակ, դեմ եմ քվեարկել: Իմ ժողովուրդն ինձ տվել ա 500 հազար ձայն, բայց քանի որ իմ ուզածը չեմ կարողացել փոխել իմ ժողովրդի համար, ես հրաժարվել եմ, որովհետեւ միայն նախարար ստանալով՝ ոչ մի բան չես կարող փոխել: Չկա այնպիսի քաղաքական ուժ, որ ամեն ինչ առաջարկեն, երկրորդ քաղաքական ուժը լինելով, զգալով, որ իմ ժողովրդի սպասելիքը չեմ կարող անել, ասում եմ՝ ես չեմ ուզում, կոալիցիա չեմ մտնի եւ իմ ժողովրդին հուսախաբ չեմ անի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ նախկին առաջնորդը շեշտեց՝  2015թ. գարնանը հեռացել է քաղաքականությունից, քանի որ չէր ուզում, որ արյուն թափվեր:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ