Ինչի՞ց է մահացել զինծառայող, 23 ամյա Դերենիկը
Տավուշի մարզի դիրքերից մեկից հոկտեմբերի 30-ին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացած 23-ամյա զինծառողը, նախնական տվյալներով, սրտի կանգից է մահացել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները։
Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 20:00-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում տեղակայված մարտական դիրքում կտրուկ վատացել է մարտական հերթապահության նշանակված պայմանագրային զինծառայող, 23-ամյա Դերենիկ Արտակի Խալխալյանի ինքնազգացողությունը:
Նոյեմբերյանի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը մահացել է: Բժշկական նախնական հետազոտության համաձայն՝ զինծառայողի մոտ արձանագրվել է սրտի կանգ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 23-ամյա Դերենիկ Խալխալյանը ամուսնացած էր, ունի անչափահաս երեխա: Նա նոյեմբերյանի շրջանի Հաղթանակ գյուղի բնակիչ էր: