27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մարզերում եղած զիլ մեքենաները մինչև 2 տոննա ջուր են տանում-հասցնում, ուշ է լինում»

2017 թվականի պետական բյուջով ԱԻՆ-ին տրամադրվել է 11 միլիարդ 244 միլիոն դրամ, որից 10 միլիարդ 31 միլիոնն աշխատավարձն է: Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը. «89,2 տոկոսն արդեն իսկ աշխատավարձ է, և այնտեղ 1 միլիարդ 212 միլիոն դրամ է մնում, այստեղ ունենք էներգետիկ կապ, վառելիք, համազգեստ և այլն, բայց ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ գումարի առանցքային մասը՝ 7 միլիարդը, տրամադրվում է Փրկարար ծառայությանը»,-ասաց նախարարը:

Նախարարը տեղեկացրեց, որ շարունակվում է ԱԻՆ-ի համագործակցությունը այլ երկրների հետ, օրինակ՝ Ճապոնիայի կողմից սողանքների դեմ պայքարի տեխնիկա է նվիրվել. «Մեր տղաներն ու աղջիկները եղել են Ճապոնիայում ու վերապատրաստվել այնտեղ: Մենք արդեն պայմանագիրը կնքել ենք, մոտավորապես 15 միլիոն դրամի չափով 41 հրշեջ փրկարարական մեքենաներ են տրամադրվելու, այդ մեքենաները հատկացնելու ենք Շիրակ, Լոռի և Սյունիքի մարզերին»,-հայտնեց նախարարը: Երիցյանն ասաց, որ մարզերի համար սա կարևոր խնդիր է, քանի որ մարզերում եղած զիլ մեքենաները, որոնք կարողանում են դեպքի վայր տանել 2 տոննա ջուր, բայց «մինչև տանում-հասցնում են, արդեն ուշ է լինում»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ