30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Իշխան Բարսեղյանի կաշառք վերցնելու գործով ձերբակալված փաստաբան Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին  տեղեկացնում է ՀՔԾ-ից:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ