10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մենք պետք է զգոն լինենք. ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ»

Ինչպես հայտնել ենք,  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից  տեղեկացնում են՝ այսօր  ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը: Henaran.am-ը քիչ առաջ կապ հաստատեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: […]

Նրանք ուրվագծելու են այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են մեր երկրին. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է եվրոպական միության հետ անկեղծ, բաց երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով և ավելացրել, որ անհրաժեշտ է համարում փորձի փոխանակումն ու մեր երկրում եվրոպական մշակույթի ներդրումը՝ բիզնեսի կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, […]

«Սպասելի էր»

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Ադրբեջանի վարքը սպասելի էր: Անցած գիշերվանից մինչ այս պահը ԼՂ սահմանային շփման գծից վտանգավոր հարևանությամբ Ադրբեջանի կողմից նախաձեռնված աննախադեպ ծավալի ու ընդգրկման զորավարժությունների համատեքստում այդ երկրի զինվորական ստորաբաժանումները 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում են առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված ԼՂ պաշտպանության բանակի մարտական […]

Վիգեն Սարգսյանը նշանակվել է Ազգային ժողովում կառավարության պաշտոնական ներկայացուցիչ

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշանակվել է Ազգային ժողովում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ: Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ […]

«Մագնիսը լավ է՞ աշխատում ջրաչափի վրա»

«4-5 կոպեկանոց երթևեկության տոմսն առանց դակելու իջնողների, 1 կիլովատը 2-4 կոպեկ արժողությամբ էլեկտրաէներգիայի էլեկտրական հաշվիչը հետ պտտողների կամ կանգնեցնողների, զանգը 2 կոպեկ արժողությամբ փողոցային հեռախոսներին և 1-3 կոպեկ արժողությամբ գազավորված ըմպելիքի ապարատներին խաբողների հետնորդներ … Հետո՞: Ի՞նչ կա-չկա՞: Մագնիսը լավ է՞ աշխատում ջրաչափի վրա»: Արթուր Եղիազարյանի գրառումը:

Ուղղակի դա «շանտղություն է». վարչապետ

  Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման ուղիները: «Պետության, կառավարության հիմնական գործառույթը ոլորտի բիզնեսմեններին օգնական լինելն  է և  չխանգարելը: Քաղաքականությունը, որ վարում ենք գյուղատնտեսության ոլորտում՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, սուբսիդավորումը, որ անում ենք, ճի՞շտ է, թե՞ […]

«Վարչապետի օգնականերին չեմ զանգում»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «ՀՀ կառավարությունն ու վարչապետը, երբ որ կպարզեն ապօրինի հարստացածներին ու հարստացողներին, երբ որ մինչև վերջին լուման ետ կվերադարձնեն գողացվածը, երբ որ կապացուցեն, որ կոռուպցիայի դեմ պայքարում են, նոր բարեհաճեն մոտենալ ազգի գրպաններին: Վերջ: Հ.Գ. Վարչապետի օգնականերին չեմ զանգում, որովհետև ապօրինի հաստացածների եկամուտների հայտարարագրերը հրապարակված են»:

Զայրացած ավտովարորդները «սպառնում» են /վիդեո/

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի դիմաց այսօր՝ նոյեմբերի 11-ին,  բողոքի ցույցի էին դուրս եկել ավտովարորդները՝ ընդդեմ ԱՊՊԱ համակարգի բարեփոխումների: Նրանց ընդունեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: Բյուրոյի միջանցքում, Վահան Ավետիսյանը լսեց ավտովարորդների բողոքը, որոնք նշում էին, որ  սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած ԱՊՊԱ նոր համակարգի պատճառով բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնել: Մանրամասները՝ տեսանյութում:  

Մահացել է հանրահայտ երաժիշտ Լեոնարդ Կոենը /վիդեո/

Լոս-Անջելեսում մահացել է հայտնի կանադացի երգիչ, երաժիշտ ու գրող Լեոնարդ Կոենը։ Այդ մասին տեղեկացնում է նրա Ֆեյսբուքի էջը։ «Խորին ցավով հայտնում ենք, որ լեգենդար պոետ եւ կոմպոզիտոր Լեոնարդ Կոենը հեռացել է մեզանից։ Մենք կորցրինք ամենահարգված ու արգասաբեր մտածողներից մեկին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Երաժիշտի մահվան պատճառը չի նշվում։ Կոենն 82 տարեկան էր, մահվանից մեկ ամիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի