27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զարմանալի պետություն ենք

ԱԺ-ում 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.  «2012 թվականից հետո կառավարությունը 31 մլրդ դրամ հանել է տնտեսությունից, տարել է ու մտցրել ոստիկանության բյուջե, որի մի մասն էլ հոսել է օֆշորներ:

Խոսքը չարաբաստիկ արգաչափերի մասին է: Այդ մարդն այդ փողով պիտի գնար, իրենց թաղի խանութից ապրանք առներ, ռեստորան գնար, բայց մենք մարդու գրպանից հանել ենք, չենք թողել, որ երեխուն կոշիկ առնի»:

Անդրադառնալով ծառայողական մեքենաների կրճատմանը՝ Փաշինյանն ասաց, որ երբ ինքը հայտարարում էր, որ մեքենաների թիվը վերանայման կարիք ունի, այն որակվում էր դեմագոգիա, սակայն կառավարությունն իր հայտարարությունից հետո սկսեց կրճատումներ կատարել: «Ինչքան դուրս գրած ավտո ու մետալալոմ կար, հանեցին, ծախեցին: Բայց այսօր կառավարությունը ծառայողական մեքենաների վրա տարեկան ավելի շատ գումար է ծախսում, քան սահմանամերձ բնակավայրերի: Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես, մենք Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն:

Մինչդեռ իր գործը ժողովրդի համար գործի ու տուն գնալու պայմանն ապահովելն է: Էդ մարդու աշխատանքն ավտոբուսի մեջ է, երթուղայինի մեջ է: Տրանսպորտի նախարարության պաշտոնյայի գործը միջմարզային տրանսպորտ ապահովելն է, բայց նրան ճոխ մեքենա ենք տալիս, ասում ենք՝ ախպեր, գնա մարզ, արի: Իրա գործը երթուղայինների մեջ է, թող մի հատ նստի, տեսնի՝ մարդիկ ո՞նց են գնում-գալիս»,- ասաց նա: Ըստ պատգամավորի՝ պետք է հստակ ֆիքսվի, որ պաշտոնյաների ընտանիքների անդամները ծառայողական ավտոներով չգնան խանութ ու ռեստորան: Ըստ Փաշինյանի ՝ Հայաստանին պետք է ամենաշատը 35 ծառայողական ավտոմեքենա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ