22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն պատերազմի մեջ ենք. Կոռնիձորի Արո /վիդեո/

«Մենք պատերազմական վիճակում ենք արդեն: Հակառակորդի ուչենյա կոչվածի ժամանակ արկերը հասնում են մեր պահպանելի տարածք ու արդեն փաստ է , որ պատերազմի մեջ ենք: Ալիևը առաջիկայում ընտրություն ունի և նախընտրական շոու է անում: Չի բացառվում, որ նա թույլ տեղից մտնի, ինչպես արեց ապրիլին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջակատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Ազատամարտիկը […]

Ընդդիմության չափանիշը

«Շատ ընդդիմադիր խմբակցությունների անդամներ Կառավարության ծրագրերին, օրենքի նախագծերի կամ պաշտոնների նշանակման ժամանակ կողմ են քվեարկել, իսկ իշխանության շատ ներկայացուցիչներ էլ դեմ են քվեարկել իրենց իսկ Կառավարության տարբեր նախագծերին: Դրանով չի որոշվում ընդդիմադիր լինել-չլինելը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, […]

Ռոբերտ Քոչարյանի հույսը նոր վարչապետն է, եթե չխանգարեն /վիդեո/

«Նոր վարչապետի վրա շատ հույս ունինք, եթե չխանգարեն,  իսկ Ազգային ժողովն էլ  թող քիչմ խիղճ ունենա»,- այս կարծիքն է հայտնում  Ռոբերտ  Քոչարյանը, ով ապրում է  Արթիկում։ «Իմ հորս անունը Սարգիս է, նախագահինը Սեդրակ, մենակ էդ է տարբերությունը»-ավելացնում է Ռոբերտ Քոչարյանը։ Նախագահի նման ամեն օր «քաղաքական դաշտում է», «ինձի պես պարապ  մարդկանց հետ կքննարկենք, թե ինչ […]

Գիտելիքը չի կարող օգտակար լինել եւ շոշափելի արժեք ստեղծել առանց մարդկային բարոյական կերպարի

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ «Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Գիտելիք ունեցող մարդը տիրապետում է այնպիսի իրացվող ապրանքի, որն արժեքավոր է ցանկացած ժամանակահատվածում եւ որը պետք է գործածել թե որպես հարստություն, եւ թե որպես զենք` մասնակցելու արժանապատիվ երկիր, արժանապատիվ ապագա կառուցելու գործին: Սակայն գիտելիքը […]

1000 դրամը դարձնենք 10 000 . Առավոտ

Հիշո՞ւմ եք մի պատվարժան կին ժամանակին ասել էր. «Ինչի՞ համար հարկեր մուծեմ, որ դրանք գնան կազինոներում ծախսե՞ն»: Ասել, որ ասվածի մեջ ոչ մի ռացիոնալ հատիկ չկա, իհարկե սխալ կլիներ: Բայց եկեք համեմատենք երկու իրավիճակ. 1/ դու մուծում ես հարկերը, պահանջում ես, որ դրանք օգտագործվեն ըստ նպատակի, եւ որեւէ այլ հարաբերություն չես հաստատում իշխանությունների հետ, 2/ […]

Լեռնային Ղարաբաղն ականազերծ կհայտարարվի երեքից չորս տարի անց

1979 թվականին աշխարհի մակարդակով մտահոգության մեծ ալիք էին բարձրացրել տարբեր հակամարտությունների արդյունքում չպայթած ականների պատճառով խաղաղ բնակիչների թվում հազարավոր զոհերի մասին տեղեկությունները։ Աղետալի ամենածանր իրավիճակը տիրում էր Աֆղանստանում խորհրդային զորքերի դուրսբերումից հետո, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Ականազերծման կարեւորությունը միջազգային ուշադրության կենտրոնում հայտնվեց 1997 թվականին, հատկապես այն բանից հետո, երբ իշխանուհի Դայանան այց կատարեց Անգոլայի ականապատ […]

Ուշադրություն` վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Արագածի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ստեփանավանի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Դիլիջանի, Սևանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Շիրակի մարզի  Գյումրու տարածաշրջանի Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ  մերկասառույց է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում […]

Ինչ է կատարվում «Հանրայինում». Հրապարակ

Երեկ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից, իսկ նրա «Հարցազրույց» հաղորդաշարը փակվել է` նոյեմբերի 14-ից այլեւս եթեր չի հեռարձակվել: «Ես այդ թիմի անդամ չեմ, ի՞նչ կա զարմանալու»,- երեկ իր հեռացումն այսպես է մեկնաբանել նա: Հեռացվել է նաեւ Զարուհի Ռշտունին, որը հեռուստատեսության հնաբնակներից մեկի` Սուրեն Ռշտունու դուստրն է եւ Հանրայինից հեռացած […]

Իրադրությունն առաջնագծում

Նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 270 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Ռոբերտ Քոչարյանը պապիկ է դարձել. Հրապարակ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ եւս մեկ անգամ պապիկ է դարձել, նրա ավագ որդին` Սեդրակը, չորրորդ երեխան է ունեցել, երեք աղջիկներից հետո` արու գավակ: Ծննդաբերությունն այս անգամ եղել է «էրեբունի» հիվանդանոցում, ողջ օրը հիվանդանոցը «պաշարված» է եղել Քոչարյանի ընտանիքի մտերիմների ու հարազատների թանկարժեք մեքենաներով: Ի դեպ, ՍԵրժ Սարգսյանի թոռնիկները եւս ծնվել են այս հիվանդանոցում: Նրանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի