27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջարկվում է տեխնիկական զննությունն անցկացնել առանց կտրոնների

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով  տրանսպորտի բնագավառում իրականացվող օրենսդրական բարեփոխումների շրջանակում մշակվող օրենսդրական ակտերի, նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի դիրքորոշումն ստանալու, քննարկելու և դրանք նախարարին ներկայացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է առաջին նիստը։

Տրանսպորտային միջոցների տեխնիկական  զննության իրականացման կարգի նախագծի շուրջ քննարկումներից հետո աշխատանքային խումբը նախարարին է ներկայացրել երեք կետից կազմված հետևյալ եզրակացությունը.

1)Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումն իրականացնել առանց տեխնիկական զննման կտրոնների տրամադրման:
2)Տեխնիկական զննության հաշվառումը իրականացնել  միասնական էլեկտրոնային բազայի միջոցով, որտեղ կարտացոլվեն տեխնիկական զննում անցած բոլոր տրանսպորտային միջոցները և հավաքագրված տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ճանապարհային ոստիկանությանը՝ էլեկտրոնային եղանակով:
3)Սահմանել վարչական պատասխանատվություն ձևական տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ:

Մարդատար – տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզավորման կարգի նախագծի վերաբերյալ քննարկումն աշխատանքային խումբը որոշել է տեղափոխել հաջորդ նիստին` հաշվի առնելով, որ ՀԿ-ների և մասնավոր հատվածի կողմից առաջարկվում են ոլորտը կարգավորելու նոր պայմաններ և պահանջներ: Մինչ այդ նախարարությունը կհստակեցնի իր դիրքորոշումը և խմբի քննարկմանը կներկայացնի ոլորտի հետագա կարգավորմանն ուղղված իր քաղաքականությունը:

Նոր պայմաններն ու պահանջները վերաբերում են ոլորտում ներգրավվող տրանսպորտային միջոցների նկատմամբ մաշվածության սահմանափակում սահմանելուն, դեղին հիմնագույնի համարանիշները վերականգնելուն, մարդատար – տաքսի ծառայությունների մատուցման ձևից անկախ (առցանց (օնլայն) կամ դասական ձևով) գործունեության հավասար պայմաններ սահմանելուն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ