31 Հունվարի, Saturday, 2026
KFC

Արման Թաթոյանը քննարկել է նոր օրենսդրական փոփոխությունները խոշտանգումների կանխարգելման ոլորտում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեիհատուկ հրավերով Ժնևում մասնակցել է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունընվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությանը նվիրվածբարձրաստիճան համաժողովին:

 

Համաժողովի շրջանակներում Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Խոշտանգումներիկանխարգելման ենթակոմիտեի նախագահ Մալկոլմ Էվանսի հետ: Ա. Թաթոյանը նրան է ներկայացրել «Մարդուիրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթները: Հատկապես քննարկվել են նախագծի այնդրույթները, որոնք ուղղված են օմբուդսմանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը, նրաանկախության ապահովմանը, քաղաքացիական հասարակության հետ նրա պրոֆեսիոնալ աշխատանքի սկզբունքներիիրացմանը: Մ. Էվանսի կողմից կարևորվել է քաղաքացիական հասարակության հետ աշխատանքի այն մեխանիզմը, որըներդրված է նախագծում:

 

Միջոցառման ընթացքում քննարկվել է օմբուդսմանների դերը՝ որպես խոշտանգումների կանխարգելմանազգային մեխանիզմներ, քաղաքացիական հասարակության և պետության հետ նրանց հարաբերություններիառանձնահատկությունները: Կարևորվել է պետության կողմից ազգային մեխանիզմների աշխատանքի անկախությաներաշխիքների ամրապնդումը:

 

Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու բարձրաստիճան ներկայացուցիչներ ՄԱԿ-ի անդամպետություններից, միջազգային փորձագետներ, ինչպես նաև ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ