27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պայմանագրային զինծառայող Իվանի մահը ցնցել է Նորաշենը.նոր մանրամասներ

N զորամասի տարածքում նոյեմբերի 17-ին ուշ երեկոյան մահացած հայտնաբերված Իվան Հայրապետյանը Տավուշի մարզի Նորաշեն համայնքից էր:

«Գյուղում բոլորը ապշած են: 24-25 տարեկան տղա էր, խելոք ու շատ հարգված ընտանիքից: Սոցիալապես ապահով մարդիկ են: Մայրը ուսուցչուհի է, հայրը ու եղբայրը  արտագնա աշխատանքի են գնում գալիս, քույր էլ ունի: Ծառայած տղա էր ու նորից եմ ասում բոլորս ենք ցնցված»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Նորաշեն համայնքի ղեկավար Գոռ Աբրահամյանը:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 17-ին ժամը 21:50-ի սահմաններում N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել է 2016 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 18-ը գումարտակի արագ արձագանքման խմբում ծառայության ընդգրկված նույն գումարտակի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանի դիակը` բերանի աջ ստորին և գլխի ձախ գագաթային հատվածներում միջանցիկ հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ