13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ակօս»-ին սպառնացող թուրք ազգայնականներին դատարանն արդարացրել է

Նախորդ տարի ապրիլի 24-ին  Ստամբուլում գործող հայկական «Ակօս» թերթի խմբագրության շենքի մուտքին սև ծաղկեպսակներ դրած ազգայնականների վերաբերյալ դատարանը արդարացման որոշում է կայացրել: Հայտնում է թուրքական «Yeniçağ» պարբերականը:

Նշենք, որ թուրքական «Ազգայնական Թուրքիա» կուսակցության և «Թուրանի օջախներ» կազմակերպության ներկայացուցիչները, բացի ծաղկեպսակները դնելուց, «Ակօս» -ի շենքի դիմաց հայտարարություն էին արել, տեսաձայնագրել և տեղադրել իրենց ֆեյսբուքյան էջում, գրելով` «Մի գիշեր առանց նախազգուշացնելու «Ակօս»-ում կհայտնվենք»:

Հայկական թերթին սպառնալու մեղադրանքով հարուցված դատական գործով մեղադրյալներ հանդիսացող «Ազգայնական Թուրքիա» կուսակցության Ստամբուլի գրասենյակի  նախագահ Բիլալ Գյոքչեյուրթը  և  «Թուրանի օջախներ» կազմակերպության նախագահ Էրջան Ուրչարը դատարանում չեն ընդունել իրենց մեղքը՝ պատճառաբանելով, թե իբր իրենց գործողությունները բողոքի ակցիայի բնույթ են կրել:

Դատարանը վճռել է արդարացնել մեղադրյալներին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ