15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զենք -զինամթերք են հանձնել

Նոյեմբերի 18-ին, ժամը 17.30-ին, 1977 թ. ծնված Աշոտ Հ.-ն ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին եւ կամավոր հանձնել հակատանկային ականանետ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, եւ ժապավենի վրա ամրացված 7.62 մմ տ/չ 188 փամփուշտ: Նույն օրը, ժամը 14.30-ին, 1966 թ. ծնված Արմեն Վ.-ն ոստիկանության Մասիսի բաժնում կամավոր հանձնել է 5.45 մմ տ/չ 155, 7.62 մմ տ/չ՝ 10, […]

Տղամարդը լողացել է տաք աղբյուրում եւ քայքայվել է ջրի մեջ

ԱՄՆ-ում զբոսաշրջիկը խախտել է ազգային պարկի անվտանգության կանոններն ու մահացել։ Տղամարդը որոշել է լողանալ տաք, բնական աղբյուրում, ինչն էլ մահվան է հանգեցրել, գրում է CNN-ը։ Ինչպես պարզվել է, 23-ամյա Կոլին Սքոտը քրոջ հետ այցելել են Ելոուսթոունի ազգային պարկ, որտեղ գտնվում է բնական տաք աղբյուր, սակայն այնտեղ լողալը խստիվ արգելված է, ինչի մասին զգուշացնող համապատասխան ցուցանակներ […]

Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում

Աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն ու կոմիտեի անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի, հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանի եւ հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ռուս խորհրդարանականները ՌԴ Դաշնային ժողովի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի […]

Նախկին պատգամավորը փաստի առաջ է կանգնել. սկանդալային բացահայտումներ և փաստեր/վիդեո/

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ավագյանի ( հայտնի է Տուգո մականվամբ) փաստաբաններ Արտակ Քոչարյանը և Գայանե Լյուդվիգյանը հերքում են համացանցում օրերս տարածված այն լուրը, թե նախկին պատգամավորը իր երրորդ կնոջը` 33-ամյա Լուսինե Ավագյանին բռնությունների է ենթարկել և փորձում է հաշվեհարդար տեսնել նրա հետ` սուտ մատնությամբ: Նշենք , որ ըստ Լուսինե Ավագյանի քրոջ` Էլիոնորա Մանուկյանի, 55-ամյա […]

Կոմիտասի առեղծվածը

Օպերային երգիչ Գևորգ Հաջյանի հոգում թանկ ու անկրկնելի տրոփյունով ապրում է ազգային երգը: Ծնվելով հայրենիքից հեռու, Լիբանանի հայաշատ Այնճար գյուղում` Գևորգը հասցրեց սիրել ու իր հոգում ներարկել ազգային երգի թախծանվագ ելևէջները: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Հաջյանը խոսեց հայ երգարվեստի հիմնասյուներից ամենահոգևորի՝ Կոմիտասի մասին: «Բեռլինում Կոմիտասի մոտ մտնում է Դեբյուսին ու լսելով նրա երգը ասում՝ եթե […]

«Ֆինանսները պետք է ուղղենք այն ոլորտներ, որտեղ մաքսիմալ արագ, շահութաբեր և էֆեկտիվ ծրագրեր կան». Վարչապետն Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Աշտարակում, որտեղ նրան է ներկայացվել քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: Մասնավորապես, նախատեսվում է Աշտարակի 11-րդ դարի հին կամուրջի շրջակայքում, որտեղ առկա են եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ձիարշավարան, հանգստի գոտի, վերականգնել քաղաքի կոլորիտը, որը կարող է գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար: Նախագծի նպատակն […]

8-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 18-ին, ժամը 15-ի սահմաններում, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է հետաքննություն:

Նոյեմբերի 22-ից նոր արագաչափ՝ Երևանի Հալաբյան փողոցում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2016 թվականի նոյեմբերի 22-ից գործարկվելու է Երևան քաղաքի Հալաբյան փողոցում (Հալաբյան 41 շենքի հարակից տարածք) տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

ԱՄՆ-ի հետախուզության ապագա պետը Թուրքիան անվանել է «իսլամիստական բռնապետություն»

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե ով է գլխավորելու ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը։ Նախատեսվում է, որ կգլխավորի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Մայք Պոմպեոն: Թուրքական «birgun» լրատվական կայքը հայտնում է, որ Պոմպեոն արդեն ընդունել է նոր պաշտոնի առաջարկը: Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ նույն այդ Պոմպեոն Թուրքիան անվանել էր «իսլամիստական բռնապետություն»։ Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված