16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՄԻՊ-ը կարող է որոշել, թե ինչպես պատժել պաշտոնյային. առաջարկ

Ազգային ժողովում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և կից ներկայացված ՀՀ նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ օրենքում վրիպակ կա՝ գրված է, որ պաշտպանն անձեռնմխելի է այդ թվում Ազգային ժողովում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար և չի կարող հետապնդվել, սակայն քվեարկությունը պատգամավորի հետ կապված դրույթն է:

Պատգամավորի հաջորդ դիտարկումը վերաբերում էր նրան, որ պաշտպանին փաստաթղթեր չտրամադրած պաշտոնակատար անձը ենթարկվում է պատասխանատվության:  «Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ մենք կարող ենք այնպես փոփոխել, որ այս խնդիրը անկախ մարմնում քննարկվի ու լուծվի, ու  վարչական պատասխանատվություն պետք է այստեղ նախատեսվի, քանի որ հնարավոր է, որ պաշտոնատար անձի այդ գործունեության պատճառով մարդու իրավունքների կոպիտ խախտում տեղի ունեցած լինի, օրերով մարդն անազատության մեջ լինի, կարգապահական պատասխանատվությունը շատ թույլ է այս առումով»,-նկատեց նա:

Վերջինս շեշտեց, որ օրենքով պաշտպանը կարող է պետական մարմնին առաջարկել պատասխանատվության  ենթարկել անձին, և հիմա Մարուքյանն առաջարկում է փոխել այն հոդվածը և ընդունել, որ պաշտպանը կարող է առաջարկել, թե ինչ պատասխանատվության ենթարկել, օրինակ՝ աշխատանքից ազատել:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ վրիպակը նկատել են, դուրս կգա «քվեարկություն» բառը: Ինչ վերաբերում է մյուս դիտարկումներին, ապա նա հայտնեց, որ սպասում են միջազգային փորձագետների կարծիքին ու շուտով կստանան Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, թե արդյոք պիտի պաշտոնատար անձը ենթարկվի կարգապահական պատասխանտվության, թե ոչ, և արդյոք պաշտպանն ինքը կարող է պատասխանատվության տեսակի մասին հայտնել իր դիրքորոշումը:

«Սա վերջնական տեսքով չէ, լավագույնս մոտեցումը մենք կորդեգրենք»,-եզրափակեց փոխնախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ