30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մի շարք ուշագրավ փոփոխություններ կուսակցությունների համար

ԱԺ-ում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկմանը հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե մի կողմից այս օրենքը բովանդակությամբ չի կանխորոշում կուսակցության գործընթացները, մյուս կողմից էլ որոշակի դերակատարություն ունի, թե ինչ պահանջներ են դրվում կուսակցությունների համար: Ըստ փոփոխության՝ կուսակցութայն ստեղծման համար պարտադիր համարվող դրույթն անդամների կարգավորումն է: Նոր նախագծով առաջարկվում է հիմնադիր համագումարի ժամանակ ունենալ 100, ապա թիվը գրանցման պահին հասնի 1000 անդամ, իսկ գրացումը կարող է լինել համագումարից ամենաուշը նախկին 3 ամսվա փոխարեն 6 ամիս անց:

Փոփոխությամբ, նախարարի ներկայացմամբ, առաջարկվում է կուսակցությանը տարածքային ստորաբաժանումներ ունենալ կամ Երևան քաղաքում, կամ ՀՀ մարզերի առնվազն 1/3-ում կամ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի առնվազն 1/3-ում: Համագումարի անցկացման պարբերականությունը 2 տարին մեկ անգամ պահանջ ունի, բայց նրա խոսքով՝ պարբերականության հետ կապված տարբեր առաջարկներ են եղել, և սա ենթակա է փոփոխման: «Այս օրինագիծը չափազանց մեծ նշանակություն ունի քաղաքական դաշտի համար, այդ իսկ պատճառով դոգմատիկ ճշմարտություններ ամրագրված չեն, կա սկզբունք, որի շրջանակներում լուծումները քաղաքական դերակատարների ու կուսակցություների հիման վրա են լինելու»,-ասաց նախարարը և նշեց, թե 79 կուսակցություն է այսօր գրանցված, ինչն, իր կարծիքով, շատ է:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ