«Թող հայտարարեն՝ ով է իրենց վարչապետացուն»
«Վարչապետն իր դիմումով հաստատեց, որ ինքը ժամանակավոր մարդ չէ քաղաքական կյանքում, ինքը հրավիրյալ չէ, ինքը գործադիր տնօրեն չէ կառավարությունում, ինքը պատրաստ է լինել քաղաքական կերպար: Իսկ թե ինչու Կարեն Կարապետյանը մտավ հենց ՀՀԿ, նա մեկնաբանել է, այդտեղ պետք չէ ինտրիգ փնտրել: Ինտրիգ կլիներ այն ժամանակ, եթե նա չմտներ ՀՀԿ-ը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա շեշտեց, որ կուսակցությունն՝ ի դեմս իր նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարեց, որ եթե հաղթեն ընտրություններում՝ վարչապետը կշարունակի պաշտոնավարել:
«Այդպիսով ևս մեկ անգամ հաստատեցինք՝ մենք իրավիճակային լուծումներ չենք տալիս, մենք տալիս ենք ռազմավարական լուծումներ: Ուրախ կլինենք, որ մյուս թիմերն էլ ընտրություններից առաջ հայտարարեն, ով է իրենց վարչապետացուն, օրինակ Վարդան Օսկանյանը, Նիկոլ Փաշինյանը, կապ չունի թե ով, ասե′ք»,- նշեց Աշոտյանը: