27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դա ամենախայտառակ բանն է. Զուրաբյանը՝ ՀՀԿ-ից

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը օգտագործում է վարչապետ Կարեն Կարապետյանին, որպեսզի խորհրդարանական ընտրություններում ձայներ ստանա:  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե վարչապետը պաշտոնավարելու է նաև ընտրությունների հետո ՀՀԿ-ի հաջողության դեպքում, նշեց, թե Սարգսյանի կողմից կիրառվել է հնարք:  «Ալ Ջազիրային տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է, որ իր վարչապետության հարցը կախված է հաջորդ տարի կայանալիք ընտրություններից հետո»,- ասաց Զուրաբյանը, հավելելով, որ Կարեն Կարապետյանի ֆիգուրը օգտագործվում է միայն խորհրդարանական ընտրություններում հաջողացնելու համար:

Այս ամենը նկատի ունենալով Զուրաբյանը գտնում է, որ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց, երբ լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետից հետո նա կդառնա վարչապետ: Լրագրողներից մեկի հարցին, թե երկու տարի անց այսինքն Կարեն Կաչապետյանը հետ կգնա Մոսկվա, Զուրաբյանն ասաց, որ  այդ հարցերը պետք է ուղղել իրեն:

 Ինչ վերաբերում է նրան, որ յոթ հազար քաղաքացի մեկ օրում որոշեց անդամակցել ՀՀԿ-ին, ապա Զուրաբյանն ասաց.  «Դա ամենախայտառակ բանն է: Գիտեք, որ մասսայաբարար ստիպել են ջրի, լույսի, գազի աշխատողներին ընդգրկվել կուսակցության մեջ: Ես ուղղակի զարմանում եմ, իհարկե, ռեկլամը բանը հասկանում ենք, բայց միթե՞ նրանք այնքան են կտրված իրականությունից, որ չեն հասկանում, որ այն մարդկանց մոտ առաջացել է զզվանք ՀՀԿ-ի նկատմամբ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ