09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՄԻ պաշտպանն ավելի անկաշկանդ կգործի՞

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին հարցրեց, թե այս փոփոխությունից հետո արդյոք կարող ենք արձանագրել, որ մարդու իրավունքները բարելավելու են, ՄԻ պաշտպանն ավելի լավ ծառայություն է մատուցելու, կառավարման մարմիններն ավելի մեծ գիտակացությամբ են մոտենալու արձանագրված բացթողումներին:

«Այո, քանի որ նախ նախագիծը լրացնում է ՄԻՊ լիազորությունները, նաև տալիս է լրացուցիչ երաշիքներ, որ պաշտպանն անկաշականդ գործի»,-պատասխանեց փոխնախարարը և նշեց, որ այս տեսանկյունից նախագիծը նպաստում է ՄԻ պաշտպանի հետագա գործունեությանը: Նա օրինակ բերեց կանխարգելման մեխանիզմը, երբ ոչ միայն պաշտպանը, այլ ՄԻՊ փորձագետների խումբն անարգել իրավուքն ունեն մտնել ազատազրկման վայրեր, և նույնիսկ նրանց խոչընդոտելը քրեական պատասխանատվություն է ենթադրում: «Նշանակում է, որ այո պետական մարմինները էլ ավելի զգոն կլինեն և ոչ մի կերպ չեն խոչընդոտի ՄԻՊ գործունեությունը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ