23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարեւանների միջեւ թող միշտ լավ ճանապարհներ լինեն, ոչ թե խրամատներ․ Պավլիաշվիլիի ուղերձը Բաքվից /վիդեո/

Նախօրեին Բաքվում տեղի է ունեցել երգիչ Սոսո Պավլիաշվիլիի համերգը, որը դեռ տեղի չունեցած՝ բավական լուրջ քննարկումների առիթ դարձավ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ժողովրդական արտիստ, դրամատուրգ Ռամիզ Ֆատալիեւը բաց նամակ էր գրել հայտնի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլլին՝ պահանջելով չեղարկել նրա համերգը, որը պլանավորված է անցկացնել Բաքվում։ Դրամատուրգը նշել էր, որ Պավլիաշվիլին համերգներով եղել է Հայաստանում եւ Ղարաբաղում, այդ […]

«Մենք կարող ենք գիտական մտքով մրցել աշխարհում»

Այս տարի լրացավ Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակը: Այն իր ստեղծման օրվանից ունեցել է միջազգային ուղղվածություն: Բյուրականի աստղադիտարանի նվաճումները միշտ բարձր են գնահատվել ամբողջ աշխարհում, և իզուր չէ, որ այն Միջազգային աստղագիտական միության որոշմամբ հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Այն ընդգրկվել է նաև ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրում: Henaran.am-ի թղթակիցը զրուցել է Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն, […]

«Լուսավոր Հայաստանը», Քաղաքացիական պայմանագիրն ու «Հանրապետությունը» համաձայնութան են եկել

Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ: Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Այս մասին Ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է «Լուսավոր Հայաստան»-ը:

Խորհրդարանին է ներկայացվել «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը

Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Նիստի օրակարգային թեման «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն էր: Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի պաշտոնական ծանոթացման առաջին միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, […]

Անձը կարող է ցանկացած պահի դադարեցնել ավել վճարելը և վերադառնալ 25000 դրամ շեմին. փոփոխություններ

Դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության նիստում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է ««Ներդրումայինֆոնդերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին»փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքումփոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք նպատակ են հետապնդում մեծացնել կենսաթոշակայինմիջոցների կառավարման արդյունավետությունը և բարձրացնել թափանցիկությունը: ԿԲ ներկայացրած նախագծերով նախատեսվում են հետևյալ հիմնական փոփոխությունները. […]

Երկրաշարժերը` վերջին մեկ շաբաթում

Ս.թ. նոյեմբերի 24-ից մինչև 30-ը ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 12 երկրաշարժ: Նոյեմբերի 24-ին 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.0) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 35 կմ դեպի հարավ: Երկրաշարժին հետևել է 5 ստորգետնյա ցնցում՝ 3-ից մինչև 5 […]

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Կարլսենը

Նորվեգացի գրոյսմեյստեր Մագնուս Կարլսենը պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա 3:1 հաշվով հաղթելով ռուս Սերգեյ Կարյակինին: Տիտղոսային հանդիպումը կայացել է Նյու-Յորքում: Մոտ 1 մլն եվրո մրցանակային ֆոնդով 55-րդ շախմատային մրցաշարը կայացել է Նյու-Յորքում նոյեմբերի 11-30-ը: Ըստ մրցաշարի կանոնների՝ մրցակիցները պետք է դասական շախմատի 12 խաղ խաղային, սակայն 6:6 հաշվից հետո խաղը շարունակել են թայ-բրեքում, […]

Առավելագույնս թափանցիկ և պարզ ընթացակարգերով

ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել նաև որակավորման ստուգման հարցի վերաբերյալ: «Լիցենզիաների որոշ տեսակներ տրամադրելու համար պետական մարմիններն ստուգում են տնտեսվարող սուբյեկտների համապատասխան մասնագետների որակավորումը: Հակակոռուպցիոն գործունեություն իրականացնող հասարակական որոշ կազմակերպություններ ահազանգում են այդ գործընթացը կարգավորող իրավական ակտերի վերանայման անհրաժեշտության մասին:  Որակավորման ստուգումները պետք է իրականացվեն առավելագույնս թափանցիկ և պարզ ընթացակարգերով: Ելնելով դրանից՝ հանձնարարում եմ լիցենզավորող […]

ՀՀԿ-ական կդառնա՞ /վիդեո/

«Հայաստանի հանրապետական կուսակցությունում ընդունելության օրերը դեռ չեն ավարտվել»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեցսպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն՝ անդրադառնալով իր ՀՀԿ-ական դառնալուն։ «Ես ներկայացնում եմ Հանրապետական կուսակցության կողմից ձեւավորված կառավարության ծրագրերը: Այսքանը․․․ »,-ասաց նախարարը։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի