27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առանց լուրջ փաստերի տղաներին պահում են բանտում. Հարություն Թորոսյանի մայրը մանրամասնում է/վիդեո/

Սարի թաղում հուլիսի 19-ին ոստիկանության և քաղաքացիների միջև բախումներից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրվող վեց քաղաքացիների հարազատները այսօր՝ դեկտեմբերի 5-ին  վաղ առավոտից  բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց և պահանջում հանդիպում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Հարություն Թորոսյանի մայրը՝ Նազիկ Թորոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր որդին հանցագործ չէ.« Այդ ժամանակ Սարի թաղը բլոկադայի մեջ էր ու զրկված էր , գազից, լույսից, ջից ու ամենակարևորը տրանսպորտից: Տղաները այդ պահանջով էին փողոց դուրս եկել: Ոստիկանները հրահրում էին մեր տղաներին ու բախումներ լինեն»,-ասաց Նազիկ Թորոսյանը:

Հարություն Թորոսյանի մայրը կարծում է, որ վարչապետը կարող է օգնել հուսահատ ընտանիքներին:

«Շատ ծանր վիճակում են, ոնց կարելի է առանց լուրջ փաստարկների ձերբակալել ու տղաներին պահել բանտում»,-ընդգծում է Նազիկ Թորոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ