23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որպեսզի խուսափեք գրիպից․ ԱՆ խորհուրդները

Իրականացված ամենօրյա մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ հանրապետությունում սուր շնչառական վարակներով հիվանդացության աճման միտում չի գրանցվել: Կանխարգելիչ ֆիլտրման արդյունքումնվազման միտում է նկատվում սուր շնչառական վարակներով երեխաների հայտնաբերման գործընթացում, նվազել են նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունները: Նվազել է նաև թոքաբորբերով հոսպիտալացումների թիվը և այսօրվա դրությամբ ծայրահեղ ծանր հիվանդներ, պայմանավորված հետգրիպային բարդություններով, չեն հոսպիտալացվել: Նոյեմբերից սկսած հանրապետությունում իրականացվել […]

Վարչապետը նոր խորհրդական ունի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Ավակ Ավակյանը նշանակվել է նրա խորհրդական, տեղեկացնում է կառավարության e-gov.am կայքը: Նա ծնվել է 1986 թ. մարտի 21-ին՝  Թեհրանում: 2007-2008 թթ. զբաղեցրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնականի, 2009 -2016 թթ. «Գարրիսոն Գրուփ» կազմակերպության վաճառքի գծով փոխտնօրենի և ռեգիոնալ տնօրենի պաշտոնը: 2010-2011 թթ. եղել է «Յունայթիդ Ուեյ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի […]

Խոշոր վթար Սեբաստիա փողոցում․ կա վիրավոր

Դեկտեմբերի 1-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սեբաստիա փողոցի թիվ 37/2 հասցեում գտնվող «ԳՈւՇ» ՍՊԸ […]

Կրակոցներ ոսկու հանքավայրում. տուժել է անվտանգության աշխատակիցը

Սոթքի ոսկու հանքավայրում այսօր՝ դեկտեմբերի 2-ի գիշերը, կրակոցներ են հնչել։ Նախնական տեղեկությունների համաձայն կա տուժած: Մի տղամարդ կրակոցներ արձակելով փորձել է մտնել հանքի տարածք։ Կրակոցները հնչել են անվտանգության աշխատակցի ուղղությամբ, որը  ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Կրակոցներից քիչ անց ոստիկանությանը հաջողվել է բացահայտել հարձակվողի  ինքնությունը, որը հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Նա […]

«Վարչապետը պետք ա լսի». հացադուլի մեջ գտնվող ազատամարտիկը բացահայտումներ կանի

ՀՀ կառավարության շենքի դիմաց երեկվանից անժամկետ հացադուլ  է հայտարարել ազատամարտիկ, Սարգիս Ղազարյանը: Հատուկ գնդի առաջին վաշտի ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը ամբողջ գիշեր մնացել է դրսում, սակայն նրա խոսքով՝ նա քաղցած ու մրսած տասնյակ օրեր  է հաղթահարել Արցախյան պատերազմի ժամանակ. «Ես ուղղակի մեծ ցավ եմ ապրում, որ իմ երազած խաղաղ Հայաստանում իմ իրավունքները ոտնահարվում են: Ես ոչ […]

Հերթական ապատեղեկատվություն է․ ԼՂ ՊՆ

Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան հատվածում, որտեղ, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից /շուրջ 1400 կրակոց/ հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր /9 արկ/ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ /1 արկ/: Ընդհանուր […]

«Այս թատրոնները հենց նրա համար են, որ …»

«Փոփոխությունների մասին խոսողների և հանրության խնդիրները բոլորովին տարբեր էին, ու երբ խոսվում էր փոփոխությունների մասին, դա վերաբերում էր այդ ակումբին, այլ ոչ թե երկրին, ընդհանրապես ոչինչ չէր արվի, եթե չլիներ ծանր տարի՝ պատերազմ, կորուստներ, նախընտրական տարի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը` խոսելով ՀՀԿ-ի նախաձեռնած փոփոխությունների մասին: «Ակումբը […]

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. դեկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր Նախագահ Թրամփին և նրա թիմին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման հարցում: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան […]

Թալանի մասով քրեական գործը հանգուցալուծվեց. Ժողովուրդ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արցախի հերս Վահան Բադասյանի հայտարարության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչությունում մեկ ամիս առաջ սկսված քննությունը, որով նյութեր էին նախապատրաստվում, օպերատիվ կերպով հանգուցալուծվեց: Արդյունքը որեւէ մեկին, անգամ բանակից կատարվող թալանի մասին հայտարարություններ անող Վահան Բադասյանին անակնկալի չբերեց: ՔԿ պաշտոնական  հաղորդագրության համաձայն` Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ […]

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ջաջուռի, Քեթիի լեռնանցքներում և Տաշիրի  տարածաշրջանի  ճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Մասիսի, Արտաշատի, Տաշիրի, Մարալիկի, Նոյեմբերյանի, Տավուշի, Մեղրու ավտոճանապարհներին  մառախուղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի