26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փոփոխություններ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքում

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն այսօր Ազգային ժողովում հանդես եկավ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին  նախագծով: Նա նշեց, որ այս նախագծով մի խնդիր են լուծում, որ ոչ մեկը չխուսափի ծառայությունից և պատշաճ կադրային քաղաքականություն վարել զինծառայության կազմակերպման հարցում:

Նախագծով հստակեցվում են ռազմաբժշկական ուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների ուսումնառության ժամկետները, նրանց լեյտենանտի կոչում շնորհելու կարգը, ինչպես նաեւ՝ զինծառայողի կողմից հետուսումնական զինվորական պայմանագրային պարտավորության չկատարման դեպքում պարտավորությունն ու իրավական հետեւանքը: Գործող օրենքով նախատեսվում է այդ դեպքում ուսման ծախսերի փոխհատուցում, որն իրեն չի արդարացնում, որովհետեւ չկա ուսման ծախսերի հաշվարկման մեթոդաբանություն, որովհետեւ զինծառայողները սովորում են ինչպես ՀՀ, այնպես էլ արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում, իսկ այդ ծախսը, հաշվարկները տարբերակված մոտեցում է պահանջում: Նախագիծը ներկայացնելիս ՊՆ փոխնախարար Արա Նազարյանն ասաց, որ եթե զինծառայողը, որը պետբյուջեի հաշվի սովորել է եւ չի ուզում կատարել իր պարտավորությունները, պետք է տույժ վճարի 1 մլն դրամ:

Նախատեսվում է նաև լեյտենանտի կոչումը շնորհել միայն ինտերնատուրան ավարտելուց հետո, իսկ նրանք, որոնք իրենց կամքով հրաժարվում են ծառայությունից, պարտավոր են փոխհատուցել չծառայած տարիների համապատասխան ծախսերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ