08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարունակվում են 2017 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումները

  Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները: «ՀՀ 2017 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ ըստ ոլորտների առաջարկություններ են ներկայացրել ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ արդարադատության, ՀՀ արտակարգ […]

Նախնական քննությամբ՝ ԲՀԿ թեկնածուի որդին ինքնասպան է եղել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ պարզելու Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի ինքնասպանության հանգամանքները, շարժառիթը: ՀՀ Քննչական կոմիտեից   հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանը 2016թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:30-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տան նկուղում  ինքնասպանություն  է գործել […]

«Եթե ոչ Սինգաքուր»

«Ես նոր վարչապետի հետ աշխատել եմ ու շատ մեծ, դրական կարծիքի եմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը, ով Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայրն է: Պատգամավորը հույս ունի, որ նոր վարչապետն ամեն դեպքում եթե ոչ Սինգապուր, բայց զարգացած տնտեսությամբ Հայաստան կկառուցի: Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության, թե այլևս բիզնեսներ […]

«Անհամբերությամբ առաջընթաց ենք սպասում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անհամբերությամբ առաջընթաց են սպասում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին Թվիթերում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Նյու Յորքում ավարտվել է Ղարաբաղի  հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք հիմնական հարցերում առաջընթացի»,– գրել է դիվանագետը։

Նորանշանակ նախարարը վարչապետի հովանավորյա՞լն է /վիդեո/

«Ես լավ հարաբերությունների մեջ եմ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, բայց իմ նշանակումը դրանով պայմանավորված չէ»,- Այս մասին սեպտեմբերի 22-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է տրանսպորտի եւ կապի նոր նախարար Վահան Մարտիրոսյանը: Հարցին՝ արդյոք նախարարի պաշտոնը նոր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մտերիմ հարաբերությունների շնորհիվ չի ստացե՞լ, Մարտիրոսյանը պատասխանել է. «Հարաբերությունները լավ են, բայց դրանք շատ […]

Ինչպես է անունն ազդում մարդու ճակատագրի վրա

Միացյալ Նահանգների գիտնականներն ապացուցել են, որ անունը, որը ստանում է երեխան ծնվելուց հետո, կարող է լրջորեն ազդել նրա ողջ կյանքի վրա։ Անունը հատկապես ազդում է մարդու վերաբերմունքին փողի, սիրո, կարիերայի նկատմամբ։ Մասնագետները պարզել են, որ մարդիկ, որոնց անունները հեշտ արտասանվող են, ավելի հեշտ են շրջապատի հետ հարաբերություններ ստեղծում, ավելի հեշտ են աշխատանք գտնում։ Նրանք պարզել […]

Պավլիկ Մանուկյանին «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են դատարան

«Սասնա ծռեր»խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին «Շտապօգնության» մեքենայով քիչ առաջ տեղափոխել են  դատարան: Պավլիկ Մանուկյանին հավաքված քաղաքացիները դիմավորել են  բացականչություններով: Քիչ անց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Պավլիկ Մանուկյանի կալանքի երկարացման վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց […]

Ֆիրդուսցիները փորձել են փակել Տիգրան Մեծի պողոտան /վիդեո/

Գերակա շահ ճանաչված՝ Ֆիրդուսի 33 թաղամասի բնակիչները, որոնք այսօր՝ սեպտեմբերի 22-ի առավոտյան փորձել են  փակել Տիգրան Մեծի պողոտան: Ոստիկանները նրանց թույլ չեն տվել  փակել փողոցը, ինչի հետեւանքով նրանց ու բնակիչների միջեւ վիճաբանություն է սկսվել: Հիշեցնենք, որ 2008թ. Ֆիրդուսի, Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել  բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Կնեսետի փոխխոսնակին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում, շնորհակալություն է հայտնել ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով Թալի Պլոսկովի այցը Հայաստան, գոհունակությամբ նշել է, որ նմանատիպ այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու […]

Քաղաքական շանտաժ է անում

Լուսավոր Հայաստան կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքանը Facebook-ի իր էջում գրել է. Երեկ ես կոչ էի արել Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին՝ միավորվելու և միասնական ուժերով հաղթանակ տանելու Հանրապետական կուսակցության նկատմամբ: Չնայած, որ իմ առաջարկն առաջին հերթին վերաբերվում էր Վանաձորում ծանրակշիռ դերակատար քաղաքական ուժերին, բայց, hուրախություն բոլորիս, առաջարկիս արձագանքեց Նիկոլ Փաշինյանը և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

Ամենաընթերցված