02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունը Հայաստանում

Դեկտեմբերի 16-ին Հայաստան ժամանեց Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Գեորգի Մգեբրիշվիլու գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին վարչակազմի ղեկավար Զուրաբ Զուբադալաշվիլին, Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Դավիթ Նատրիաշվիլին, Հասարակության հետ կապերի դեպարտամենտի պետ Թեա Պերտաիան, ոստիկանության Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանային դեպարտամենտի պետ Թեյմուրազ Քալանդաձեն և այլ պաշտոնատար անձինք: Հայաստանի ոստիկանությունում վրաց գործընկերներին դիմավորեցին հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում ցուցադրական […]

Խաչատուր Բադասյանը դիվերսիայի զոհ դարձավ

Այսօր մերօրյա հերոս՝ Խաչատուր Բադասյանի ծննդյան օրն է: ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ՝ ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱԴԱՍՅԱՆ… «Պապ, ես քեզնից լավ եմ ծառայելու»,-զորակոչվելուց առաջ հորն ասել է դիվերսիայից զոհված Խաչատուրը… Զարմանալի չէր, երբ ինքը մեն-մենակ ազերական հետախուզական դիվերսիոն քսան հոգանոց խմբի դեմ, որոնք իրենց ազգի նկարագիրն էին կրկնում աղվեսաբարո ու նենգ, վախկոտ ու նենգամիտ, գայլային բնազդով ոհմակի դեմ […]

Ողջ փառքը` Նրան

Հայր ներիր նրանց, որովհետև չգիտեն ինչ են անում… Սա եղավ մեր Փրկչի անձնվեր քայլը մեզ նման մեղավորներիս համար: Գողգոթա տանող ճանապարհ… մարդկանց բազմություն, բղավոցներ,  բոլորը գոչում էին` խաչը հանեք, հարվածեք … Բոլորը կարծես խավարի ազդեցության տակ լինեին. ճչում էին, հարվածում, ծիծաղում մի անմեղ մարդու վրա: Նա խաչը ուսին արնաքամ հազիվ առաջ էր գնում, կարծես այդ […]

Չինական ակումբը պատրաստ է 500 միլիոն եվրոյի պայմանագիր առաջարկել Մեսսիին

Չինական «Հեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբը ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերը: AS-ը տեղեկացնում է՝ չինացիներն Արգենտինայի հավաքականի ավագին պատրաստ են առաջարկել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձով: Հիշեցնենք՝ հիմա  Մեսսին «Բարսելոնայում» ստանում է տարեկան 24 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018-ի ամառը:  

ԿԸՀ-ը նշանակել է

Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, նշանակել է 38 տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին` 6 տարի ժամկետով: Պահպանելով տարբեր սեռերի հավասարության չափանիշը`  թվով 18 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը միաձայն նշանակվել են ամբողջությամբ, իսկ 20 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերն ընտրվել են նախապատվության քվեակարգով: Ս.թ. դեկտեմբերի 17-ին` ժամը 14.00-ին, կգումարվեն տարածքային ընտրական հանձնաժողովների […]

Հաշվետվություն են ներկայացրել հրաձգության և ծանրամարտի հավաքականների գլխավոր մարզիչները

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբին այսօր հաշվետվություններ են ներկայացրել հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Ս. Նիկողոսյանը ներկայացրել է 2014 թ., 2015 թ. և 2016 թ. մրցաշրջաններում պատանի և երիտասարդ հրաձիգների մարզական արդյունքների համեմատական տվյալները, համաձայն որի, թեև նվազել է միջազգային մրցաշարերում, Եվրոպայի և […]

Հարցերին գործնական մոտեցում է պետք տալ. Ա. Մինասյան

  ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է աշխատանքային քննարկում- խորհրդակցություն բնապահպանության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների, միջազգային դոնոր կառույցների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ: Ծավալված քննարկման ընթացքում ներկայացվել են բնապահպանության համակարգում տարածքների պահպանման  արդյունավետության համար անհրաժեշտություն դարձող տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցերը, անդրադարձ է […]

«Չեմ կարծում, որ Մխիթարյանն իմ մրցակիցն է»

«Մանչեսթեր Յունայթեդի»  կիսապաշտպան Խուան Մատան Հենրիխ Մխիթարյանին իր մրցակիցըչի համարում: Ավելին, Մատան կարծում է, որ ինքն ու Մխիթարյանը կարող են միասին խաղալ անգլիական ակումբի մեկնարկային կազմում: «Չեմ կարծում, որ Մխիթարյանն իմ մրցակիցն է: Մենք տարբեր խաղացողներ ենք եւ կարող ենք հանդես գալ միասին: Դա կախված է խաղից: Մարզիչը որոշում  է՝ ինչպես անել, որ թիմը շահեկան դիրքում […]

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից ևս 11 տուժածներ ստացան դրամական օգնություն

2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա – Երևան ավտոբուսի վթարից ևս 11 տուժածներ ստացել են դրամական  օգնություն: Ընդհանուր առմամբ դեկտեմբերի 16-ի դրությամբ դրամական օգնություն են ստացել ավտոբուսի տուժած ուղևորներից 31-ը: Դիմումների ընդունելությունը շարունակվում է: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ վերոնշյալ երթուղու տուժած մյուս ուղևորներն օգնությունն ստանալու համար պետք է դիմեն […]

Հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2016թ. դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան` ժամը 05:20-ի սահմաններում, վնասելու եղանակով բացել է «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատը և հափշտակել առանձնապես խոշոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի