14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀՀԿ-ն որևէ մեկին տանիք չի տալիս

«Ես ծնվել եմ խորհրդային երկրում, բանվորի ընտանիքում, երբեք ոչ մի անգամ որևէ մեկը չի կարող ասել, թե ես փնտրել եմ ինձ համար տանիք, նման բան ինձ մոտ չկա, իմ տանիքն իմ երկիրն է: Իհարկե, երկրում կան խնդիրներ, ու մարդիկ կան, որ շրջանցում են օրենքը, ինչպես հանձնաժողովը շրջանցեց այդ օրենքը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքը քաղաքական տանիքի փնտրտուքների մեջ է:

Հարցին, թե ինչու են բոլոր բիզնեսմենները ՀՀԿ-ական, նա պատասխանեց՝ նախքան ՀՀԿ-ական դառնալը 5 տարի եղել է անկախ պատգամավոր. «Եղել են առաջարկներ մի քանի կուսակցություններից, ինքս իմ կամքով այս սկզբանական շրջանում մերժել եմ, երբ որ ավարտվում էր 4-րդ գումարման Ազգային ժողովը, ու նոր էի քաղաքական դաշտում, ինքս տեսա, որ միայնակ որևէ փոփոխության չի կարելի հասնել, պիտի փորձել ինչքան հնարավոր է դրական փոփոխություն անել, դրա համար ես պիտի ինչ-որ մի կուսակցության անդամակցեի: Ուսումնասիրելով դաշտը՝ նպատակահարմար գտա, որ ճիշտը ՀՀԿ-ին անդամակցելն է»:

Ըստ պատգամավորի՝ այնպես չէ, որ ՀՀԿ-ն որևէ մեկին տանիք է տալիս ու ամենաթողության իրավունք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ