27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շարմազանովը թեյ հյուրասիրեց կին պատգամավորներին ու լրագրողներին

Ազգային ժողովը քննարկում է «Կառավարության և զարգացման ֆրանսիական գործակալության» միջև ստորագրված միջազգային համաձայնագիրը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հորդորեց ուշադրություն դարձնել այս օրերին շուկային, որտեղ գներն աննախադեպ բարձրացել են: «Այսօր միայն 13 նամակ ենք ստացել, քաղաքացին պարտքով էլ լինի, Նոր տարին պիտի նշի, ու Տնտեսական հանձնաժողովը պետք է ուսումնասիրություն անի ու տեսնի, որ եռապատիկ թռել են վերև: Հանձնաժողովն այս հարցերով պետք է զբաղվի»,-ասաց նա:

Նկատենք, որ այսօր օրենսդիր մարմնում բավական ցուրտ է, և Ն. Զոհրաբյանի ելույթից հետո նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ լավ լուր ունի հայտնելու. «Առաջին անգամ ԱԺ նախագահությունը տաք թեյ կհյուրասիրի կին պատգամավորներին, որ չլքեն դահլիճը»: Ամբիոնի մոտ պետք է ելույթ ունենար ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ու այդ պահին Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ցանկանում էր լքել դահլիճը: «Պարոն Արամյան, մի գնացեք, մի տասը րոպե լսեք»,- արձագանքեց Արամ Մանուկյանը:

«Մրսում է, ո՞նց չգնա»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը, որը դահլիճում ցուրտ լինելու պատճառով վերարկուն գցել էր ուսերին: Իսկ Արամ Մանուկյանն իր ելույթում հայտարարեց, որ այսօր բանկերում կա երկու տրիլիոն դրամ ավանդ, չորս միլիարդ գումար, իսկ արտաքին պարտն օրեցօր ավելանում է:

Այդ ընթացքում դահլիճում ներկա կին պատգամավորներն արդեն թեյն էին վայելում: «Ընդդիմությունը, կարծես թե, գոհ է իշխանության տված թեյից»,- կատակեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մի քիչ քաղցր էր, բայց դե դրա մեջ էլ գայթակղիչ բան կար»,- արձագանքեց ամբոնին ելույթի համար մոտեցած ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նկատենք նաև, որ թեյ հյուրասիրվեց նաև լրագրողներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ