16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«ԼՂ-ն չի կարող Ադրբեջանի կազմում լինել»

ԱՊՀ երկրների սփյուռքի և ինտեգրացիայի ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը պնդում է, որ ԼՂ-ն այլևս երբեք չի ընդգրկվի խորհրդային Ադրբեջանի կազմում, միևնույն ժամանակ ընդգծում, որ կոնֆլիկտի կարգավորման համար անհրաժեշտ է Արդբեջանին որոշ տարածքներ վերադարձնել։ «Իմ տեսակետն այն է, որ Լեռնային Ղարաբաղը դժվար թե նորից խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկվի, քանի որ խորհրդային Ադրբեջանն այլևս գոյություն չունի։ Երբ խորհրդային միությունը փլուզվում էր, Ադրբեջանն արդեն վերահսողություն չուներ Լեռնային Ղարաբաղի զգալի հատվածների վրա։ Մյուս կողմից կան ԼՂ տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն կոնֆլիկտի կարգավորման համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմին, ապա նա ասաց, որ ռուսական կողմը դատապարտում է Ադրբեջանի նման գործողությունները և միտված է հայ հասարակության մեջ ՌԴ-ի նկատմամբ եղած անվտահությունները վերացնելուն։ «Մեզ համար կարևոր է վերջ տալ այդ օրերին հայ հասարակության շրջանում ծագած տրամադրություններին, որոնք կասկածներ էին հարուցում ՌԴ գործընկերային հարաբերությունների մասով։ Մեր երկրների ղեկավարների գործողությունները ուղղված են հասարակության շրջանում բոլոր նման կասկածները վերացնելուն։ Գիտեք, որ միասնական զորախումբ ստեղծելու մասին երկու երկների պաշտպանության նախարարները համաձայնագիր ստորագրեցին։ Բացի այդ, այս տարի ամռանը Հայաստանին տրամադրվեցին «Իսկանդեռներ», առհասարակ սա առաջին անգամն էր մեր պատմության մեջ, որ «Իսկանդեռները» հայտնվեց երկրից դուրս և փոխանցվեցին այլ երկրի, ինչը նպատակ ուներ տարածաշրջանում բալանսի հաստատմանը»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ