26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետն անձամբ է զանգահարել Հակոբ Հակոբյանին (վիդեո)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի ընկերության սեփականատեր Հակոբ Հակոբյանի խոսքով՝ նոր Կառավարությունը խթանում է բիզնեսի վիճակի լավացմանը: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Որպես օրինակ՝ նա նշեց իր ընկերության և ՏՄՊՊՀ-ի միջև եղած դեպքը, երբ իրեն տուգանելու որոշում էր կայացրել հանձնաժողովը: Պատգամավորը պատմեց, որ վարչապետն անձամբ զանգահարել է իրեն, հետաքրքրվել, թե ինչ է եղել, հրավիրել է իր մոտ զրույցի, որպեսզի իմանա, թե ինչ է եղել: «Մենք գանցինք, ներկայացրինք ամեն ինչը, մյուս կողմին, չգիտեմ, լսել է, ինչ է ասել»:

Հիշեցնենք՝ վերջերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 110 միլիոն դրամով տուգանել էր ընկերությանը`գերիշխող դիրքի չարաշահման համար: Գործարանի սեփականատերը համաձայն չէր այս որոշման հետ  եւ հայտարարել էր, որ պատրաստվում են դատի տալ ՏՄՊՊՀ-ին: Այս ամենից հետո, կառավարության նիստում, վարչապետ Կարեն Կարապետյանը հրապարակային դիտողություն արեց ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանին:

«Օրենքն ասում է, որ ստանալուց հետո 10 օրվա ընթացքում կարող եք դիմել հանձնաժողովին, եթե ոչ դատարան, մենք օրենքով ենք շարժվել, փաստաթուղթ ենք ստորագրել, որ քննարկման ժամանակ մեզ հրավիրեն »,-ասաց Հակոբ Հակոբյանը: Վերջինս վստահ է, որ այս պատմությունը լավ կավարտվի, քանի որ իրենք օրինական դաշտում են գործել ու գործում:

Հարցին, թե ինչու են ցանկանում իրեն տուգանել, փ՞ող է հարկավոր, նա պատասխանեց. «Իրենց հարցրեք»:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ