02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փորձեր` ներգրավելու օտարերկյա ներկրողներին

Հայաստանի զարգացման հիմնադրամի Ներդրումների գծով տնօրինության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ-ում գործող բանկերի, վարկային և ներդրումային կազմակերպությունների, իրավաբանական, աուդիտորական և բիզնես խորհրդատվական ընկերությունների, անշարժ գույքի գործակալությունների, վենչուրային հիմնադրամների և ֆոնդային բորսայի ներկայացուցիչների հետ։ Նպատակն էր ներդրումների ներգրավման և խթանման հարցերի քննարկումը։ «Սա մեր առաջին հանդիպումն է ներդրումային ոլորտում ներգրավված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների […]

Պերմյակովի դատավճիռը կհրապարակի դեկտեմբերի 19-ին

Վերաքննիչ դատարանը հաստատել է Վալերի Պերմյակովի գործով բողոքի քննությունը։ Դատական նիստը նախագահող դատավոր Մհեր Արղամանյանը նշել է , որ վճիռը կկայացվի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10-ին։   Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարան էին դիմել Վալերի Պերմյակովի փաստաբանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները։ Նախորդ դատական նիստում ներկայացվեց Պերմյակովի հայտարարությունն այն մասին, որ ինքը հրաժարվում է բողոքից եւ չի ուզում […]

Արոնյանն իր ուժերը կչափի Անանդի հետ

London Chess Classic շախմատային սուպերմրցաշարում այսօր՝ դեկտեմբերի 16-ին կանցկացվի 7-րդ տուրը: Հիշեցնենք՝ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն, 4 պարտիա ավարտել ոչ ոքի եւ 3 միավորով եւ բաժանում է 4-8-րդ տեղերը: London Chess Classic, 7-րդ տուր […]

2,5 տարվա ազատազրկո՞ւմ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը: Նշենք, որ դատարանն անցել է դատական վիճաբանությունների փուլին: Այսօրվա նիստում մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը պահանջեց երկուսուկես տարվա ազատազրկում ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի համար: Մեղադրական ճառում Դոլմազյանը հիմնավորեց, որ ակտիվիստը Ամանորի գիշերը բռնություն է գործադրել ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան […]

Ավելացրել են հարկային եկամուտները

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում գրանցված 521 հարկ վճարողներից 296-ը դեկտեմբերի 1-ի դրությամբ ռիսկային ցանկում են: Ռիսկերը 3 հիմնական ուղղություններով են՝ թաքցվող շրջանառություն, գների թերհայտարարագրումների և ծախսերի ուռճացման հետևանքով հարկվող օբյեկտների նվազեցում: Այնուամենայնիվ, 296 ռիսկային կազմակերպությունները 2016թ. 11 ամիսներին բյուջե են վճարել 12.6%-ով ավելի հարկային եկամուտ 2015թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության […]

Իրերը պետք է իրենց անունով կոչել․ Կ․ Բեքարյան

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կարեւորը կողմերի՝ իրար հասկանալն է, ոչ թե ինչ-որ թղթի առկայությունը։ «Ցանկացած հակամարտության կարգավորման ընթացքում կարևոր է չշեղվել տրամաբանական գծից: Հնարավոր չէ ակնկալել քաղաքակիրթ բանակցություններ, արդյունք, երբ սահմաններում կրակում են: Եթե կա կամք՝ բանակցելու, խնդիր լուծելու, […]

Մի շարք ավոտճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արարատի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի  պատճառով  փակ է  Բերդ – Ճամբարակ  ճանապարհահատվածը: Ախուրյանի, Աշոցքի, Դիլիջանի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով […]

«Էլի լավ ենք պրծել»

«Երևի թե պետք չէ զարմանալ, որ որոշ մարդիկ այդքան հանգիստ շփվում են ադրբեջանցիների հետ, ինչ֊որ պետիցիաներ ստորագրում, պլատֆորմների միանում և այլն։ Իրականում ամեն ինչ շատ ավելի վատ կարող էր լինել։ Որովհետև որոշ մարդիկ ժամանակին Երևանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն էին կազմակերպում։ Ուսանողներին տանում էին թիֆլիսներ՝ ադրբեջանցիների հետ համատեղ ծրագրերի։ Հարցազրույցներ էին տալիս էն նույն ադրբեջանական լրատվամիջոցներին, […]

«Մարդիկ պիտի իմանան, որ այդքան անհասանելի բան չէ ճարտարապետությունը»

  ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի միջազգային կապերի գծով խորհրդական Արմեն Մինասյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ կոմիտեն միջազգային համագործակցության առումով մի քանի ռազմավարական ուղղությամբ է աշխատում և աշխատելու: Առաջինը վերաբերում է այն հնարավոր միջոցներին, որոնցով հնարավոր է կապ հաստատել արտասահմանյան գործընկերների հետ` փորձի փոխանակման համար: Այդ նպատակով Շվեցարիայի դեսպանատան հետ կա համագործակցություն, որի […]

«Ես դրանից թևաթափ եմ լինում». ԱԻՆ աշխատակցուհին հուզեց բոլորին/վիդեո/

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Հրաժեշտի արարողությունը շատ հուզիչ էր: ԱԻՆ աշխատակիցները հուզված էին և չէին թաքցնում արցունքները:Հաշմանդամության սայլակին գամված ԱԻՆ աշխատակցուհին չափազանց հուզիչ խոսքեր ասաց նախարարի մասին: «Դուք պետք է գնահատեիք մեր աշխատանքը, Դուք պետք է խրախուսեիք մեզ : Դուք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի