14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նոր տարուն գալու են ու Կառավարության դիմաց վրաններ խփեն

Ազգային ժողովում արտահերթ նիստին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ մինչ բուն նախագծին անցնելը վարման կարգով խոսեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և բարձրացրեց Գյումրիի Անտառավան 3 թաղամասի 26 շենքի հետ կապված խնդիրը: Նրա խոսքով` բնակիչներն օրհասական վիճակում են գտնվում: «Այդ շենքը 4-րդ աստիճանի վթարային չէ, այլ 400-րդ վթարային աստիճանի վթարային է: Մարդիկ էվակուացնում են երեխաներին, Նոր տարուն գալու են ու Կառավարության դիմաց վրաններ խփեն, նույն վիճակում է գտնվում Սևեռսկի թաղամասը: Ես սա հնչեցնում եմ որպես ահազանգ, որովհետև վերջին ձնաբուքի ժամանակ ամբողջ ձյունը լցվել է տները»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը պնդեց, եթե շատ արագ ու օպերատիվ այս շենքի հարցը չլուծվի, ապա լուրջ վտանգի առջև կարող են կանգնել.«Կարող է տունը փլուզվել մարդկանց վրա»,- ընդգծեց նա` հորդորելով Կառավարությանն ականջալուր լինել:

ԲՀԿ ղեկավարի խոսքին արձագանքեց նիստը նախագահող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և խնդրեց պատգամավորին ընդմիջմանը քննարկել այդ հարցը և փորձել լուծում տալ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ